×


Նազենի Հովհաննիսյանը

Նազենի Հովհաննիսյան. «Ե՞րբ դարձանք էսքան չար»

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի նոր գրառումը խոսքով միմյանց աջակցելու եւ իրար լսելու կարեւորության մասին է.

«Մենք կարիք ունենք խոսելու, միմյանց հետ խոսելու, չէ՛, կարիք ունենք լսՎելու, մեկուսացել ենք մեր աշխարհներում ու իբր «պաշտպանվում» ենք իրարից, երբ իրականում իրար օգնել է պետք՝ խոսքով։ Մեկին մի ջերմ բարեւը, մյուսին անկեղծ մի խոստովանությունը կամ ուղղակի վարակիչ ծիծաղը կյանք են տալիս ախր...

Վիշտը... վիշտն ու դժբախտությունն են դարձել թելադրող ու վարակիչ, իրար օգնել է պետք՝ էս համատարած վշտավարակից դուրս գալու համար։ Էս անտեր կյանքն ախր շատ է կարճ՝ վատնվելու համար, իրար օգնել է պետք մի նոր կյանք «ծնունդ» տալու համար, վերականգնելու համար… մարդու կյանքի՞ց էլ թանկ բան:

Նազենի Հովհաննիսյանը


Մարդկանց մի մասը հոգեսպան է, մյուս մասը՝ անհոգի, օգնել է պետք, որ Հոգին հետ գա, որ Մարդս մարդ դառնա նորից...

... Որովհետեւ գոռալու տեղ ու ճար էլ չկա հաճախ... Խոսել է պետք, իրար ասել շատ բաներ, որ հասկանան ու գտնեն իսկականը՝ ներսի խորքերում թաղված։ Ու իրար ասել, ասել տետատետ, ոչ թե օդում ու մասսայական։ Կամաց շշնջալ սխալի կամ ծուռի մասին, որ միայն ինքն իմանա, բայց իմանա՛, որ բուժվի։

Իսկ լավի ու արածի մասին շատ բարձր է պետք ասել, որ մարդը թռչի՜, շնորհակալության թեւերով վերեւ թռչի, հետը տանի մարած հոգիներին ու գունավորի երկինքներում։
Մենք ախր ե՞րբ դառանք էսքան չար, որը լավը չասենք, ե՞րբ կուրացանք այսքան, որ լավը չտեսնենք, խլացանք ախր ե՞րբ, որ իրար էսքան չլսենք... Խոսելու եւ լսելու համար խիզախություն է պետք. վախկոտ ենք։

Իրար օգնել է պետք, կես բուռ ազգի ու նույնքան պետության մեջ էլ տեղ չկա իրար նեղելու ախր... խոսել, իրար պինդ բռնել ու միասին ԲՈՒԺՎԵԼ Է ՊԵՏՔ։ Տարիք ու գործ կապ չունեն, անխոս մարդը փակուղի է եւ փակուղում է։ Պատահական մի անցորդ անգամ կարող է դառնալ ճանապարհ, եթե խոսես, եթե լսեն... Վերջը մի օր մեկը կլսի՜...)) դու ԽՈՍԻՐ»,-գրել է նա:

BRAVO.am
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW