×


Նազենի Հովհաննիսյանի գայթակղիչ նոր լուսանկարները

Նազենի Հովհաննիսյանն իր հանգիստն է վայելում Սիցիլիայում: Դերասանուհի-հաղորդավարուհին այնտեղ նախ հարսանեկան արարողության է մասնակցել՝ հրապարակելով հարսի եւ փեսայի հետ լուսանկար, իսկ ահա նրա գրառումը ծովի մասին է:

«Ծովի աղմուկն էլ, լռությունն էլ ազատության մասին են: Միմյանց երջանկացնելու, սեր տալու մասին է։ Ազատության սահմանումը տեսնես ո՞րն է... Ինձ վերջերս մեկն ասաց՝ « ...հարգանքով հանդերձ, չեմ ընդունում Ձեր շատ ազատ լինելը...»: Բա հարգանքն ո՞ւր մնաց… )) հմմմ... ազատի շատն ու քիչը ո՞րն է տեսնես (կամ ո՞ր մի «ազատությունս» նկատի ուներ, նրանք շատ են))): Իսկ եթե լուրջ՝ ես իմ ծնված օրվանից մինչեւ օրս (36 տարի), ապրել ու դատել եմ այնպես, ինչպես որ ընդունված է եղել եւ է՛ իմ ընտանիքում՝ ազատ։

Նազենի Հովհաննիսյանը


Շատ են վերջերս չարչրկում այս թեման... Ազատության։ Մարդու մեջ ի՛ր նկատմամբ, իր ցանկությունների ու որոշումների նկատմամբ ազնվությունն է նախ ազատությունը, անգամ եթե որոշների կարծիքով նա «սխալ» է։

Ազատությունը նախ քո մեջ է ու քո նկատմամբ, ոչ թե ուրիշին սեւացնելու, պախարակելու կամ բառերով «խոշտանգելու» մեջ։ Էսկալացված ատելությունը, որն առկա է, երբեք չի բերի ազատության ու հաստատ չի առողջացնի՝ լայն առումով։ Վուլգարությունն ու լկտիությունն ազատություն չեն, ես կասեի՝ նույնիսկ հակառակը...

Ծովի պես է պետք լինել, փոթորկոտ թե խաղաղ՝ իր հստակ սահմաններում անգամ, ազատ... բացարձակ ազատ ու աղի: Ես սիրում եմ աղը, այն հակասեպտիկ է է (հակաբորբոքային) եւ բուժիչ»,-գրել է Նազենին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին