Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Իտալիայում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում սոցցանցային իր էջերում, որոնք ուղեկցվում են ամենատարբեր գրառումներով:
Լուսանկարներից մեկին կից, որում լողազգեստով է, Նազենին անդրադարձել է իր կազմվածքին: «Ասենք, կարող էի, չէ՞, ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»: Հ.Գ. Տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»,-գրել է նա:
Նազենի Հովհաննիսյանը
Դերասանուհին մեկ այլ գրառման մեջ էլ նկատել է, որ այսօր մարդիկ դժվար են շնորհակալություն ասում.«Աշխարհը գեղեցիկ է մարդկանցով, նրանք են լցնում ու տաքացնում մեր սիրտը, նրանք խոր նստում են մեր գիտակցության մեջ ու ներազդում նույնիսկ մեր ընտրության վրա: Գեղեցիկի ընկալումն օդից չի գալիս, դա էլ աշխատանք է, ինչպես հարաբերության կառուցումը, ընկերությունը կամ խմբակային գործունեությունը... Իմ կյանքում ամենասիրուն երեւույթն ինձ հանդիպած մարդիկ են` բացառիկ, հիացնող, անկրկնելի: Նոր ժամանակներում դժվար են ասում` շնորհակալություն, բայց ես չեմ կարող չասել: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք դարձել են բանալի` հետաքրքիր պահերի, կյանքի յուրօրինակ դատողությունների ու գեղեցիկի ընկալման զարգացման համար: Նրանք իմ տիեզերքի վառ աստղերն են: Աշխարհում սիրուն տեղերը շատ են, բայց որոշները դրոշմվում են մեր հիշողության մեջ ու մեր սրտում առհավետ»:
BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: