×


Նազենին, Սոֆին, Մկոն, Լուսինեն եւ այլք` “Հայ մայրեր”-ի բարեգործական ընթրիքին

“Հայ մայրեր” հասարակական կազմակերպության նախաձեռնած բարեգործական ընթրիքը երեկ` դեկտեմբերի 4-ին, “Royal Tulip Grand Hotel Yerevan” հյուրանոցում համախմբել էր բազմաթիվ գործարարների, դիվանագետների, շոու-բիզնեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Սոֆի Մխեյանը, Նարինե Մանուկյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


“Նոր տարին` նոր ընկերներով” կարգախոսով նվիրատվությունների երեկոյի հիմնական նպատակը դրամական միջոցներ գտնելն էր մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող փոքրիկների անապահով ընտանիքներին աջակցելու համար:

Երեկոյի հանդիսավարը Նազենի Հովհաննիսյանն էր, որը, լինելով “Հայ մայրեր” հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, անմիջական մասնակցություն ուներ նաեւ երեկոյի կազմակերպման գործում.“Այս տարիների ընթացքում մեր կողքին համախբվել են մեզ շատ հավատարիմ ու աջակցող մարդիկ, որոնց առիթ ընձեռեցինք միմյանց հետ ծանոթանալու ու հասկանալու, որ ինչպես լավ բիզնեսմենը, այնպես էլ ուղղակի լավ ուսուցիչը, կամ պարզապես լավ մայրը կարող են օգտակար լինել` ունենալով իրենց կարեւոր տեղն այս կարեւոր գործում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին:

Իրինա եւ Լուսինե Թովմասյանները


Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել աճուրդ-հանգանակություն, որի ժամանակ խաղարկվել են զարդեր, ձեռագործ աքսեսուարներ, ինչպես նաեւ հայ դիզայներների կողմից պատրասված հագուստի նմուշներ, ցուցադրվել է ֆիլմ “Հայ մայրեր”-ի անցած ուղու, հաջողությունների եւ հետագա ծրագրերի մասին, իսկ ողջ երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ է ունեցել “Vigen Hovsepyan & D.A.V Project”-ը, ինչպես նաեւ Մարինե Հակոբյանը: 

Ինչպես մեզ հետ զրույցում նշել է “Հայ մայրեր”-ի նախագահ Նարինե Մանուկյանը, 2012 թվականին հիմնադրված հասարակական կազմակերպությունը սկզբում աջակցել է 50 երեխայի.“Այսօր արդեն մեր ՀԿ-ում հաշվառված է մանկական ուղեղային կաթվածով 160 փոքրիկ` բոլորն անապահով ընտանիքներից, Հայաստանի բոլոր շրջաններից”:

Մկրտիչ Արզումանյանը` կնոջ հետ


Նարինե Մանուկյանի խոսքով` փոքրիկների թիվը կարող է էլ ավելի աճել, եթե մեծանա “Հայ մայրեր”-ի աջակիցների թիվը: Հենց այս նպատակով էլ նվիրատվությունների երեկոն շարունակական բնույթ կկրի:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW