“Ռեինկարնացիա”-ի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը իրենց տուն էր հրավիրել գործընկերներին, մտերիմներին եւ ռեգգի-բենդի արվեստով հետաքրքրվող այլ հյուրերի. երեկ տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում գտնվող “House of Reincarnation” ակումբի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Ռոլանդ Գասպարյանը` կնոջ` Գայանե Հովհաննիսյանի հետ
«Հիմա մեր քաղաքում կա մի վայր, որտեղ բոլորս միասին կհավաքվենք, լավ ու մաքուր երաժշտություն կլսենք: Այնպես է ստացվել, որ վերջերս արտերկրում ավելի շատ ենք համերգներ ունենում: Հենց այս հարցը մեզ շատ տանջեց ու որոշեցինք լուծել այն»,-մեզ հետ զրույցում ասել է Ռոլանդն ու հավելել, որ առնվազն ամիսը մեկ անգամ համերգով հանդես կգան ակումբում:
Երաժիշտը հայտնել է, որ “The House of Reincarnation”-ը բազմաթիվ յուրահատկություններ ունի. նախ այստեղ չկա մսեղեն. մատուցվում են բուսական ուտեստներ, իսկ թեյի մասնագետն այցելուներին ավանդական թեյախմության մասնակից կդարձնի:
Ֆելիքս Խաչատրյանը` սիրելիի հետ
“Ռեինկարնացիա”-ի տանը հնչելու է միայն որակյան երաժշտություն. օգոստոսից նախատեսվում է արտասահմանյան եւ տեղական ամենատարբեր երաժիշտների համերգներ, իսկ միայն քավերներ կատարող բենդերն այստեղ ելույթ չեն ունենա:
“Անկախ նրանից` մենք քաղաքում ենք, թե հյուրախաղերի, սա մեր տունն է եւ մեր տան դռնելը բաց են բոլորի առջեւ”,-նշել է խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանը:
Ռոլանդ Գասպարյանը
Բացի այս, խումբը եւս մեկ նորություն ունի` այսուհետեւ «Ռեինկարնացիա»-ի նորություններին կարող եք տեղեկանալ “Reincarnation Orchestra” հավելվածի միջոցով, որն անվճար հասանելի է այստեղ եւ հնարավորություն է տալիս առաջինը լսել նոր երգերը, ինչպես նաեւ առցանց հետեւել բենդի համերգներին: Հավելվածը հեղինակել են “The Cube” ընկերությունից Միսակ Բաղդասարյանը, Լավրենտի Գրիգորյանն ու Նիկոլայ Եղյանը:
“Reincarnation”-ի երկրպագուներին շտապենք տեղեկացնել, որ շուտով կվայելեն խմբի նոր ալբոմի առաջին սինգլը, իսկ հաջորդ տարվա ընթացքում նրանք կթողարկեն երկու ձայնասկավառակ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: