Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը, ով ամիսներ առաջ սկսեց «Բնական արձագանք» (Natural Reverb) երաժշտական նախագիծը, երեկ դարձել է 30 տարեկան: Դերասանուհի-երգչուհին որոշել է անմոռանալի դարձնել այս տարիքը եւ օրը նշել է իր առաջին ակումբային համերգի տեսքով:
«Նազո եւ ընկերներ» խորագրով համերգի շրջանակներում երգչուհին կենդանի նվագակցությամբ կատարեց արտասահմանյան քավրներ, որոնցից մի քանիսի հիման վրա նախագծի շրջանակներում տեսահոլովակ է նկարահանել: Նրա կատարմամբ բուռն արձագանքի արժանացավ հատկապես Բեյոնսեի «Runnin'» երգը, որը Նազոն երեկոյի ընթացքում երկու անգամ կատարեց:
«Նազո եւ ընկերներ» խորագրով համերգին
BRAVO.am-ը եւս ներկա է եղել համերգ-տարեդարձին, զրուցել օրվա հերոսի հետ եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:
Մինչ համերգի մեկնարկը երգչուհին բավականին հուզված էր: Ասում է` բազում պրեմիերաներ է ունեցել թատրոնում, բայց այսքան երբեք չի հուզվել: «Երբ որոշեցի ինքս ինձ նվեր անել` համերգի տեսքով, չէի մտածում, որ այս աստիճան մեծ կլինի վախը, անհանգստությունն ու հուզմունքը»,- ասել է Նազոն:
«Նազո եւ ընկերներ» խորագրով համերգին
Նրա խոսքով` ի սկզբանե համերգի երգացանկն ավելի մեծ է եղել, սակայն ձայնային խնդիրների պատճառով որոշել են այս անգամ փոքր ծրագիր անել. «Նաեւ հայկական էի ընտրել` Կոմիտաս, բայց մեր ցանկի հետ այնքան էլ համապատասխան չէր: Հետագայում, եթե համերգներ ունենամ, դրանցից մեկը լինելու է հենց հայկական կատարումներով եւ հիմնականում Կոմիտաս»:
Համերգի ավարտին բոլոր հյուրերը շնորհավորեցին հոբելյարին, իսկ ամուսինն ու որդին նրան տոնական տորթ մատուցեցին եւ խնդրեցին երազանք պահել:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: