Նաիրա Մովսիսյանը երեկ` մարտի 16-ին, դարձել է 26 տարեկան: Դերասանուհին նախորդ տարի ծննդյան տոնը բարեկամների ու ընկերների հետ նշել էր ռեստորաններից մեկում, որին մեր անդրադարձը կարդացեք այստեղ, իսկ այս անգամ որոշել է չնշել:
Նաիրա Մովսիսյանը դարձել է 26 տարեկան
Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է, որ մարտի 3-ից` Բուն Բարեկենդանից գտնվում է Մեծ պահքի շրջանում, այդ պատճառով էլ չի ցանկացել մեծ խնջույք կազմակերպել, այլ օրն անցկացրել է մտերիմների հետ` փչելով դոնդողից պատրաստված տորթի մոմերը:).“Ինձ այցելել են մանկությանս ընկերուհիները: Լսել եմ բազմաթիվ բարեմաղթանքներ, իսկ առաջինը կեսգիշերին մայրիկս է շնորհավորել”:
Նա տարիքը չի թաքցնում, նշում է` անկախ մեծանալու փաստից սիրում է իր ծննդյան օրը.“Երեկ նույնիսկ մտածում էի` ինչու չեմ տխրում… :)Հակառակը` ուրախանում եմ, տրամադրությունս էլ բարձր է”:
Նաիրա Մովսիսյանը
Նաիրայի խոսքով` առավոտյան Սուրբ Սարգիս եկեղեցում օրհնություն է ստացել, կարողանում է կամքի ուժ դրսեւորել եւ 48 օր` մինչեւ Սուրբ Զատկի տոնը, կհետեւի Մեծ Պահքին.“Իմ առջեւ նպատակ եմ դրել ու ամեն տարի պաս եմ պահում: Միայն նախորդ տարի խախտվեց, քանի որ չիմանալով ուրիշ սնունդ էին տվել, իսկ այս տարի լրջորեն հետեւում եմ ու տրամադրված եմ հոգեւոր սննդին. տնից գրեթե դուրս չեմ գալիս, երեկույթների չեմ գնում, չեմ ծխում, չեմ խմում, համացանցից շատ քիչ եմ օգտվում, լինելով մսակեր, անկախ ինձնից, կենդանական ծագման սննդի պահանջ չեմ զգում: Կցանկանամ, որ բոլորը պահք պահեն ու ինքնամաքրվեն: Ոմանց համար նորաձեւ է, բայց շատերն էլ հավատքով իրենց նպատակի հետեւից են գնում”:
Նաիրա Մովսիսյանին անակնկալ նվերներ են ուղարկել արտերկրից
Ի դեպ, օրվա ընթացքում դերասանուհին անսպասելի նվերներ է ստացել արտերկրից` ծաղիկներ, տորթ եւ մեծ տուփով մաստակներ.“Շնորհակալ եմ իմ սփյուռքահայ բարեկամներին. նրանց համար ես դեռ մանուկ եմ:)”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: