Նաիրա Մովսիսյանը երեկ դարձել է 27 տարեկան: Դերասանուհին տարեդարձը նշել է սիրելիի՝ Վանի հետ, որն էլ նրան առաջինն է շնորհավորել է.“Երեկոյան ֆիլմ էինք դիտում… Երկուսս ժամին էինք հետեւում, որ ուղիղ կեսգիշերին շնորհավորի, հետո նորից անցնենք ֆիլմին”:
Նաիրա Մովսիսյանը եւ Վան Հակոբյանը
Նա խնջույք նախապես չի կազմակերպել եւ օրվա ընթացքում ընկերուհիների հետ որոշել է Երեւանից դուրս նշել երեկոն, այնուհետեւ նրան են միացել ապագա ամուսինն ու ընկերները: Մեր զանգահարելու պահին հոբելյարը ոչ միայն պատմում էր իր ծննդյան օրվա մասին, այլեւ միաժամանակ լուսանկարվում BRAVO.am-ի համար:):
Նաիրա Մովսիսյանը եւ Վան Հակոբյանը
“Իմ կողքին էին մանկության ընկերուհիներս եւ իմ մտերիմ մարդկանցից: Ես իսկապես սիրում եմ ծնունդս, ամեն տարի անհամբեր սպասում եմ մարտի 16-ին: Չնայած` այս շրջանում զբաղված ենք հարսանեկան նախապատրաստություններով, բայց ուզում էի, որ հավաքվենք եւ ուրախանանք: Վանը կազմակերպեց նաեւ երեկոյի շարունակությունը` մեզ բոլորիս հրավիրելով փաբ՝ պարելու”,-ասել է Նաիրան:
Նաիրա Մովսիսյանը` սիրելիի հետ
Հունվարից մեկ հարկի տակ ապրող զույգն ապրիլին կպսակադրվի: Նրանց կնքահայրն ու կնքամայրը կլինեն դերասանուհի Մարինա Խաչատրյանն ու Կարեն Չոբանյանը.“Մարինան իմ ամենալավ ընկերուհիներից մեկն է, նրա ամուսինն էլ իմ ամուսնու ընկերն է: Շատ փոքր հարսանիք կլինի, որին ներկա կլինեն միայն շատ մտերիմ մարդիկ: Հյուրերի ներկայությունն ինձ ավելի կուրախացնի, քան զիզի-բիզի բաները, թեեւ սիրում եմ հայկական հարսանիքները` բացառությամբ հարբելու պահը: Դիզայնում կգերակշռի սպիտակի եւ մուգ կարմիրի համադրությունը”:
BRAVO.am
Լուսանկարները` Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: