Նաիրա Մովսիսյանն այս տարվա փետրվարից կտրուկ փոխել է իր օրակարգն ու անցում կատարել առողջ ապրելակերպին: Դերասանուհին հաճախում է պարի, լողի, շեյփինգի դասընթացների: BRAVO.am-ը ներկա է եղել նրա պարապմունքներին` լուսանկարելով լողալիս եւ պարելիս: Նաիրայի խոսքով` իր կյանքում շրջադարձային այս քայլը կատարել է առանց երկար մտածելու:):
Նաիրա Մովսիսյանը հաճախում է պարի դասընթացների
Պարն իմ նախասիրություններից մեկն է: Փոքր հասակում հաճախել եմ պարի խմբակ եւ միայն վերջերս որոշեցի կրկին վերականգնել մարմնիս ճկունությունը: Պարուսույց Հարութ Սոլակյանի շնորհիվ ինձ համար նորովի բացահայտեցի պարի աշխարհը: Սովորում եմ բաչատա, սալսա, սամբա, նաեւ ազգային պարեր: Հասկացա, որ գտել եմ իմ պարուսույցին:
Լողը մեկ այլ հաճույք է: Շատերին թվում է` վաղուց գիտեմ լողալ, բայց տարիներ շարունակ վախեցել եմ ջրից: Մարզիչս` Գուլյա Նիկողոսյանը, սովորեցրեց չվախենալ խորությունից, եւ 10-12 պարապմունք հետո Բուլղարիայում լողալիս սալտոներ ու տարբեր հնարքներ էի կիրառում:): Իմ առջեւ նպատակ եմ դրել հաղթահարել ֆոբիաներս, ուրախ եմ, որ խորությունից այլեւս չեմ վախենում: Հիմա սիրում եմ սուզվել ու հնարավորինս երկար մնալ ջրի խորքերում:
Նաիրա Մովսիսյանը հաճախում է լողի դասընթացների
Լողից ու պարից բացի, հաճախում եմ շեյփինգի. Մարիամ Քերոբյանն օգնեց հասկանալ իմ հնարավորությունները եւ, ճիշտ մարզվելով, կոփել մարմինս: Ֆիզիկականից բացի, չեմ անտեսում հոգեւորը. վերջերս սկսել եմ ավելի շատ ընթերցել ռուս գրականություն: Դասախոսս` Մարինա Մարատովնան, նորովի է մատուցում դասական գործերը. միասին վերլուծում ու քննարկում ենք:
Օրակարգս փոխել եմ Մեծ պահքի շրջանից. առողջ ապրելակերպս ինձ օգնում է, որ նպատակներս եւ ապագաս ավելի իրական դառնան: Սկսեցի ուսումնասիրել առողջ սննդի բաղադրիչները, խորհուրդներ հարցրի դիետոլոգներից, բայց սննդակարգս գծագրել եմ ինքնուրույն:
Նաիրա Մովսիսյանը` պարուսույցի` Հարութ Սոլակյանի հետ
Կարծում էի` չեմ կարողանա քաղցրից հրաժարվել, բայց այդ դժվարությունն էլ հաղթահարեցի: Մինչեւ սննդակարգիս հետեւելը մեկ շաբաթվա ընթացքում այնքան շոկոլադ կերա, որ մարդիկ մեկ տարում չեն ուտի: Պաղպաղակի բաղադրատոմս եմ հորինել, որը կբացահայտեմ BRAVO.am-ի ընթերցողների համար. քիչ յուղայնությամբ կաթը հարել թթվասերի կամ կաթնաշոռի հետ, ավելացնել որեւէ միրգ կամ կակաո, դարչին, իսկ շաքարավազի փոխարեն` մեղր: Եթե ուզում եք ավելի պինդ զանգված ստացվի, խառնեք նաեւ վարսակի փաթիլներ:
Վերջին ամիսների ընթացքում նիհարել եմ մոտ 10 կիլոգրամով. եթե նախկինում օգտագործում էի գազավորված ըմպելիքներ, հացաբուլկեղեն, պիցցա ու նմանատիպ ուտեստներ, ապա հիմա գրեթե բացառել եմ դրանք: Անկեղծ ասած, Բուլղարիայում սննդակարգս խախտեցի` հասկանալու համար, թե որքանով է ճիշտ իմ նոր ապրելակերպը. ճիշտ ուղի եմ ընտրել եւ անիմաստ չեմ աղտոտում օրգանիզմս:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: