×


Նաիրա Մովսիսյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Ամռան այս շոգ օրերին Նաիրա Մովսիսյանը մայրիկի ու դստեր հետ վայելում է Կարմիր ծովն ու արեւը: Դերասանուհին ուղեւորության լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին եւ մանրամասներ պատմել:

«Եգիպտոսում մի քանի անգամ լինելու եւ կատարյալ հանգիստ վայելելու առիթներ նախկինում էլ ունեցել եմ: Դերասան Վարդան Սարգսյանի օգնությամբ` այս անգամ էլ որոշեցի ընտանեկան հանգիստս այստեղ անցկացնել: Ասեմ՝ հիանալի վայրում եմ հայտնվել ու անմոռանալի օրեր եմ ապրում: Օրերս այստեղ շատ հագեցած են. նույն ակտիվությունն է, ինչ Երեւանում»,- պատմել է նա:

Նաիրա Մովսիսյանը՝ մայրիկի եւ դստեր հետ


Հաջորդ երկիրը Հունաստանն է, ուր դերասանուհին նախատեսում է դստեր եւ մայրիկի հետ այցելել.«Մի շարք երկրներ եմ առանձնացրել, որտեղ առաջիկայում կցանկանամ լինել: Կան երկրներ, որտեղ առհասարակ չեմ եղել, կան ոմանք էլ, որտեղ կիսատ ինչ-որ բան եմ թողել»:

Վերհիշելով իր արձակուրդները՝ Նաիրան առանձնացրել է Բուլղարիա եւ ԱՄՆ կատարած այցերը.«Անմոռանալի շատ-շատ ուղեւորություններ եմ ունեցել: Մայրս գրեթե միշտ ուղեկցել է ինձ: Նա իմ լավագույն ընկերն է, նրա հետ ամեն տեղ ինձ հիանալի եմ զգում»:

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին ճամփորդական սիրավեպեր չի ունեցել.«Պատկերացնում եմ, թե ինչ ֆիլմային ու ռոմանտիկ է այդ ամենը: Արկածներ էլ գրեթե չեն եղել. փորձում եմ հավասարակշռված հանգիստ անցկացնել»,- նշել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Մովսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին