“Մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի” իմաստուն խոսքը հանրությանը եւ հատկապես երիտասարդ սերնդին հիշեցնելու համար Նարեկ Բավեյանը վերջերս նոր երգ ներկայացրեց, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակը կարող եք դիտել մեր կայքի Videos բաժնում: Երգիչը “Մեր մեծեր”-ից մանրամասներ է պատմել BRAVO.am-ին:
Նարեկ Բավեյանը
“Երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես եմ, ուսուցանող հոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, սյուժեի գաղափարն էլ իրենն է: Ցույց ենք տալիս, որ պետք է հարգել մեծերին եւ միշտ լսել նրանց խոսքը”,-ասել է նա` հավելելով, որ իր նոր աշխատանքը մի քանի օր է, ինչ եթերում է, իսկ գերակշռում են դրական կարծիքները.“Իհարկե, կան մարդիկ, ովքեր այդքան էլ չեն հավանում, բայց դա ընդամենը նախասիրության հարց է. խիստ բացասական արձագանք չի եղել”:
Նարեկ Բավեյանի խոսքով` ուրախ է, որ հնարավորություն ունեցավ արտահայտել իր հարգանքն ու սերը մեծերի հանդեպ, նաեւ խոստովանել է, որ ավելի երիտասարդ տարիքում ոչ միշտ է լսել նրանց, բայց հաճախ զղջացել է դրա համար:):
Նարեկ Բավեյանը` "Մեր մեծերը" տեսահոլովակի նկարահանումներին
Մեր հարցին, թե արդյոք կոմերցիոն առումով շահավետ էր “Մեր մեծերը” երգի եւ տեսահոլովակի թողարկումը, նա հետեւյալն է պատասխանել.“Գումար աշխատելու միտում ունի ցանկացած երգ, եթե այդպես լինի, նշանակում է` մարդիկ սիրել են եւ ուզում են լսել”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: