×


Նարեկ Բավեյանի լավ մարզավիճակն ու Քրիստինեի հետ ամուսնության մտադրությունը :)

Նարեկ Բավեյանը, որն այս շրջանում վարում է ստեղծագործական ակտիվ կյանք` հանդես գալով նաեւ “Սիրո կամուրջ” մյուզիքլում, օրերս նկարահանվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում` այդ կերպ ցուցադրելով իր մեկ այլ գործունեության արդյունքը:):

Նարեկ Բավեյանը


Լավ մարզավիճակում գտնվող երգիչը մեզ հետ զրույցում նշել է, թե մարմինը կոփելու առաջին քայլերն արել է դեռեւս պատանեկան տարիքում` հաճախելով այն զորամաս, որտեղ հայրը ծառայել է որպես սպա.“Ծառայությունս էլ անցկացրել եմ մարտական հատուկ ջոկատում, ուր շատ կարեւոր էր զինվորի ֆիզիկական պատրաստությունը: Հիմա մարզվում եմ ինքնուրույն` կիրառելով այն հնարքները, որ նախկինում սովորել եմ մարզիչներից: Մշտապես հետեւում եմ կառուցվածքիս. դա առողջ ապրելակերպի գրավականն է, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս գեղեցիկ տեսք ունենալ”:

Նարեկ Բավեյանը


Կանայք նախընտրում են իրենց կողքին ունենալ ուժեղ եւ հոգատար տղամարդ: Նարեկից հետաքրքրվեցինք` իր մտերիմներին պաշտպանելու համար հաճախ է գործի դնում բռունցքները.“Բնույթով խաղաղասեր եմ, աշխատում եմ նման իրավիճակները հարթել խոսքի միջոցով, եթե չի ստացվում, բնականաբար, հերթը հասնում է բռունցքներին: Կան մարդիկ, ովքեր զգացել են դրանց զորությունը:)”:

Երգիչը, որ նախկինում թեեւ չէր հերքում ընտրյալ ունենալու մասին լուրերը, սակայն չէր էլ շտապում մեկնաբանություն տալ այդ թեմայով, այս անգամ BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում խոստովանել է, որ սիրտն իսկապես զբաղված է, իսկ սիրելին  բալետի պարուհի Քրիստինե Սարգսյանն է, ով աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Նարեկ Բավեյանը


Գեղեցիկ զույգը ծանոթացել է Նարեկի քրոջ շնորհիվ:).“Մի անգամ նա խնդրեց, որ երեխային տուն բերեմ մարմնամարզության պարապմունքից հետո, այնտեղ էլ շատ պատահական հանդիպեցի Քրիստինային, ով եւս եկել էր մարզվելու: Այդ  հանդիպումը ճակատագրական եղավ մեր կյանքում: Մեզ կապեցին մեր ընդհանրությունները եւ այն, որ շատ տարբեր ենք իրարից”:

Նարեկ Բավեյանը


Ինչ վերաբերում է հարաբերություններն օրինականացնելուն, Նարեկ Բավեյանը չի շտապում հստակ ժամկետներ նշել.“Սպորտը, երգը, թատրոնը իմ առօրյայից բավական շատ ժամանակ են խլում, բայց աչքաթող չեմ անում անձնական կյանքս: Կարծում եմ` շուտով ինձ կտեսնեք նոր կարգավիճակում”:

BRAVO.am-ը խոստանում է հետեւել Նարեկի եւ Քրիստինայի հարաբերությունների զարգացմանը եւ լավ լուրեր հայտնել ընթերցողներին:):

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW