Երգիչ Նարեկ Մակարյանը երեկ “Նաիրի” բժշկական կենտրոնում բարեհաջող վիրահատվել է եւ, ինչպես քիչ առաջ BRAVO.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, հիմա ինքնազգացողությունը համեմատաբար ավելի լավ է:
Նարեկ Մակարյանը
“Երբ եկա բժշկական հետազոտություն անցնելու, գիտեի, որ խնդիր ունեմ, բայց անսպասելի էր շուտափույթ վիրահատության անհրաժեշտությունը: Բժիշկներն ասացին` սրացված վիճակ է, առանց ժամանակ կորցնելու պետք է վիրահատեն: Ես էլ հետագա բարդություններից խուսափելու համար համաձայնեցի: Խնդիրը ինֆեկցիոն բնույթ էր կրում, մեջքիս հատվածում ինչ-որ վարակ էր անցել: Սա իմ կյանքի առաջին, հուսով եմ` նաեւ վերջին վիրահատությունն էր”,-ասել է նա:
Նարեկը հիվանդանոցից տուն կգնա մի քանի օրից, իսկ հիմա նրան են այցելում հարազատներն ու ընկերները, որոնց ուշադրությունից շոյված է.“Վիրահատությունս պատճառ դարձավ հասկանալու, որ լավ ու կամեցող մարդիկ շատ են: Նույնիսկ անծանոթներն են զանգում հիվանդանոց ու հետաքրքրվում իմ առողջական վիճակով: Բժշկական անձնակազմն էլ լավ է վերաբերվում, չնայած` վատ առիթով ինձ տեսան, բայց խնդրում էին իրենց համար երգել:)”:
Նարեկ Մակարյանը
Ի դեպ, նախապես չիմանալով իր վիրահատության մասին` Նարեկը պլանավորել էր բժշկական հետազոտությունից հետո երեկոյան ձայնագրության գնալ, սակայն մեկ շաբաթ անց կիրականացնի կիսատ թողած գործերը, նաեւ կշարունակի նկարահանվել “Պրեմիերա” երաժշտական նախագծում:
BRAVO.am
Լուսանկարները` Նարեկ Մակարյանի անձնական արխիվից եւ Էլեոնորա Մակարյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: