Ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանն օրեր առաջ հայտնվել է ավտոճանապարհային միջադեպում: Պարզվում է` պատահարը կանխազգացել եւ ընկերոջը զգուշ լինելու կոչ է արել երեւանաբնակ երգիչ-դերասան Նարեկ Մակարյանը:
Լիլի Ավագյանը
«Տնից դուրս էի գալիս, երբ նրանից հաղորդագրություն ստացա՝ «զգույշ եղի՛ր»: Չանցած 10 րոպե, տեղի ունեցավ ավտովթարը:): Կանխատեսումներին միշտ թերահավատորեն եմ մոտնում, բայց եղել են դեպքեր, որ լինելուց հետո հասկացել եմ` սիրտս նախապես վատ բան էր վկայում»,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Լիլին:
Դեպքը տեղի է ունեցել Գլենդելում, հաղորդավարուհին եղել է իր «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայով, բարեբախտաբար, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել. «Արդեն 9 տարի է` վարում եմ այս մեքենան: Շատերն ասում են, որ իմ խառնվածքին համապատասխան է»:
Լիլի Ավագյանը
Լիլին խոստովանել է, որ հմուտ վարորդ չէ.«10 տարվա վարորդ եմ, բայց տարիներն իմ դեպքում չեն օգնել: Ստիված եմ ընդունել, որ իրականում շատ վատ վարորդ եմ, երեւի պատճառն այն է, որ վարել չեմ սիրում: Ժամանակին շաբաթը մեկ ավտովթարի էի ենթարկվում: Հայրկս ասում է` Լիլին որ զանգում է, դեռ չպատասխանած՝ ձեռքերս սկսում են դողալ:): Իմ դեպքում համաձայն եմ այն ասացվածքի հետ, որ կինը ղեկին փորձանք է:): Մի ժամանակ եղբայրս ասում էր՝ «Лиличка за рулем - как звезда в небе: ты ее видишь, а она тебя – нет»:): Բայց կան իգական սեռի ներկայացուցիչներ, որ շատ լավ են վարում»:
Հաղորդավարուհին խոստովանել է, որ հաճախ է խախտում երթեւեկության կանոնները.«Առհասարակ, կարգապահ վարորդ եմ, եթե կարգը գիտեմ կամ ժամանակին եմ նկատում:)»:
BRAVO.am-ն անվտանգ երթեւեկություն է մաղթում բոլորին:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Ավագյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: