×


Նարինե Գրիգորյանի եւ Սերգեյ Թովմասյանի դստեր առաջին լուսանկարները :)

Դերասաններ Սերգեյ Թովմասյանի ու Նարինե Գրիգորյանի` ծնողներ դառնալու բարի լուրն արդեն հայտնել ենք:): Եվան լույս աշխարհ է եկել փետրվարի 20-ին: BRAVO.am-ն այսօր ներկայացնում է փոքրիկի առաջին լուսանկարները:

Նարինե Գրիգորյանը եւ Սերգեյ Թովմասյանն` իրենց դստեր հետ


Ռեժիսոր-դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է, որ, հասուն տարիքում մայրանալով, լիովին վայելում է այդ բերկրանքը.“Իսկապես սպասել ու ցանկացել եմ այս կարգավիճակում լինել: Դստերս խնամելիս գերագույն հաճույք եմ ստանում: Շատ հանգիստ է. գիշերը չի արթնանում: Այնքան ոգեւորված եմ, որ հոգնածություն չեմ զգում”:

Մայրանալուց հետո Նարինեն արդեն երկու անգամ բեմ է բարձրացել. “ԱրմՄոնո” փառատոնի բացմանը եւ “Թատրոն X”-ի փակմանը խաղացել է “Դզին” մոնոներկայացումը.“Բեմ բարձրանալուց առաջ անհանգստանում էի, ինձ թվում էր` դարերով չեմ խաղացել, բայց ընդամենը երկու ամիս էի ընդմիջում տվել: Հիմա աստիճանաբար վերադառնում եմ իմ աշխատանքային գրաֆիկին”:

Նարինե Գրիգորյանի եւ Սերգեյ Թովմասյանի դուստրը` Եվան


Երբ դերասանուհին երեկոյան ժամերին ներկայացման է լինում, փոքրիկին հայրն է խնամում.“Նրա կողքին իմ կամ հայրիկի ներկայությունը գրեթե հավասար է, որովհետեւ Սերգեյն էլ շատ հոգատար է”,-ասել է նա:

Նորաթուխ մայրիկի խոսքով` Եվան լույս աշխարհ գալու առաջին օրերից սկսել է լողալ սովորել.“Կարողանում է ինքն իրեն կառավարել: Մի կին կա, ով մեզ սովորեցնում է մկանները ճիշտ զարգացնել, լողը մեր ամենաուժեղ կողմն է:): Կողքից նայողները սրտաճաք են լինում, երբ երեխային միայնակ թողնում ենք ջրի մեջ, բայց առողջարար է, արդեն երկու ամիս է` կոփվում է. նորածին երեխայի համար ջուրը սթրես չէ”:

Նարինե Գրիգորյանը


Նարինեն նաեւ հավելել է, որ հետագայում երեխային կտանի տարբեր խմբակներ. “Ես գրեթե ամեն ինչ փորձել եմ` քանդակագործությունից, բալետից մինչեւ կարատե:  Ուզում էի` ինձ տանեն թատերական, բայց միշտ այլ խմբակներ էին տանում: Սիրում եմ, որ աղջիկը տիրապետում է կարուձեւին, կցանկանամ, որ մարմնամարզության դասերի էլ հաճախի”:

Ի դեպ, մայիսի 19-ից 22-ը դերասան-ամուսինները “Թռիչք քաղաքի վրայով” եւ “Դզին” ներկայացումներով կմասնակցեն Սանկտ-Պետերբուրգում կայանալիք փառատոնի. “Այդ օրերին Եվան կմնա տատիկի ու մորաքրոջ մոտ: Այդ պատճառով հիմա ավելի հաճախ եմ տանում տատիկի տուն, որ մեր բացակայության ժամանակ հանգիստ լինի”: Իսկ հունիսի 27-ին կկայանա Նարինեի բեմադրած “Բեֆ-բուի” ներկայացման պրեմիերան, որի պիեսի հեղինակը Դանիել Խարմսն է: 

BRAVO.am
Լուսանկարները` Նարե ջան Մկրտչյանի եւ Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW