Գեղեցիկ սեռի տոնական մեկամսյակի շրջանակում BRAVO.am-ը շարունակում է բլից-զրույցները հայտնի հայուհիների հետ: Այս անգամ փորձել ենք պարզել, թե որն է հաղորդավարուհի-դերասանուհիՆարինե Սուլթանյանի գեղեցկության գաղտնիքը, եւ ոչ միայն:
Կին լինելը մեծ պատասխանատվություն է:
Հայ կին լինելը՝ ավելի մեծ պատասխանատվություն:
Մարտի 8-ը սովորական օր է:
Մեկամսյակի կապակցությամբ առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկիս, հետո նոր մյուս մտերիմ կանանց:
Նարինե Սուլթանյանը
Ինձ առաջինն ամուսինս է շնորհավորում:
Տոնական նվերներ գնում եմ մայրիկիս, քույրիկիս ու մյուս շատ մտերիմ կանանց համար:
Ապրիլի 7-ն ավելի եմ սիրում ու կարեւորում:
Կինը պետք է խելացի ու հասուն լինի:
Գեղեցկության իմ բանաձեւը միշտ ինքս ինձ հետ ներդաշնակ լինելն է:
Կնոջ լավագույն երեք հատկանիշներն են՝ կանացիությունը, բարությունն ու խելացիությունը:
Կինը երբեք չպետք է կառչի ոչնչից:
Կնոջ զգեստապահարանը պետք է լինի շատ տարբեր ու հագեցած:
Նարինե Սուլթանյանը՝ դստեր հետ
Կինը երջանիկ է, երբ ունի գեղեցիկ ու առողջ ընտանիք, զբաղվում է իր սիրելի գործով:
Եթե տղամարդ լինեի… Մեկ վայրկյան անգամ չէի ցանկանա տղամարդ լինել:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի եւ Նարինե Սուլթանյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: