Նելլին եւ Րաֆֆին Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում տվել են 2011 թվականի օգոստոսի 16-ին: Զույգի հարսանիքը BRAVO.am-ը լուսաբանել է: Երգչուհին եւ ֆուտբոլիստը երեկ ամուսնության 4-ամյակն առանձնահատուկ չեն նշանավորել, բայց միմյանց կրկին սեր խոստովանելու առիթը բաց չեն թողել:):
Նելլին եւ Րաֆֆին
Ամուսիներն ուրախությամբ են հիշում են իրենց հարսանեկան օրն ու նախապատրաստական ընթացքը.“Քանի որ Րաֆֆիի ընտանիքը Մոսկվայում է բնակվում, մենք հիմնականում երկուսով էինք զբաղվում կազմակերպչական հարցերով: Հիշում ենք, որ այդ օրը սեղանի շուրջ հոգնած նստած էինք, բայց այն ընդամենը համատեղ կյանքի առաջին օրն էր: Ամուսնությունը մեզ իսկապես երջանկացրել է եւ Անահիտով մեր ընտանիքն ավելի լիարժեք է դարձել”:
Խոսելով նվերների մասին` Նելլին անկեղծորեն խոստովանել է, որ կցանկանար ամուսնուց անակնկալներ ստանալ.“Ես շատ սիրում եմ անսպասելի նվերներ ստանալ, ինչը Րաֆֆին չի անում, որովհետեւ սիրում է հարցնել` ինչ եմ ուզում, կամ էլ թողնում է, որ իմ ճաշակով գնեմ, ինչն ինձ հաճախ նյարդայնացնում է: Իսկ ես ռոմանտիկ եմ, ինչ մեղքս թաքցնեմ, սիրում եմ հետաքրքիր անակնկալներ:): Երբ զգում եմ, որ նա ինչ-որ բան հավանում է կամ հաստատ իրեն դուր կգա, հարմար պահի նվիրում եմ”:
Նելլին` դստեր հետ
Ամուսնական տարիների ընթացքում երգչուհին հասկացել է, որ յուրաքանչյուր դժվարություն հարկավոր է միասին հաղթահարել.“Ինչպես բոլորը, մենք էլ ունենում ենք դժվար օրեր, բայց այս չորս տարվա ընթացքում սովորել ենք ու ամեն բան հաղթահարում ենք Աստծո օգնությամբ, մեր ուրախ եւ տխուր օրերը կիսում ենք Աստծո հետ”:
Ի դեպ, Նելլին մինչ այժմ ավելի շատ զբաղվում էր հեռուստածրագրերի պրոդյուսերական աշխատանքով, բայց տեւական դադարից հետ առաջիկայում կնկարահանի իր նոր տեսահոլովակը եւ կներկայանա ռիթմիկ երգով.“Սովորաբար, նախընտրում եմ բենդի հետ ջազ ստանդարտներ կամ մեղեդային երգեր ներկայացնել, բայց այս անգամ կատարելու եմ հիթային թեթեւ երգ, որն իմ երգացանկում նորություն է”:
BRAVO.am
Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: