×


Նելլին եւ Րաֆֆին՝ կրկին հարս ու փեսայի կարգավիճակում :)

2011 թվականի օգոստոսին ամուսնացած Նելլին եւ Րաֆֆին երկրորդ անգամ հայտնվել են հարսի եւ փեսայի կերպարում, իսկ առիթը նոր ֆոտոշարքն է:
Ուկրաինացի լուսանկարիչ Սերգեյ Իվանովի վարպետության դասի ընթացքում հայ լուսանկարիչները զույգին մեկ օրվա ընթացքում լուսանկարել են Հանրապետության հրապարակում, Հաղթանակի զբոսայգում, Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակում:

Նելլին եւ Րաֆֆին


Նելլին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հավանել է լուսանկարիչների աշխատելաոճն ու արդյունքը.“Առաջարկը սիրով եւ ուրախությամբ ընդունեցինք, մանավանդ, որ նրանց շարքում էր նաեւ մեր հարսանիքի լուսանկարիչը: Նրանք ուկրաինացի լուսանկարչի հետ ընտրել էին քաղաքի տեսարժան ու հայտնի վայրերը, որովհետեւ այս ֆոտոշարքը ներկայացվելու է նաեւ արտերկրում: Քանի որ սա նաեւ վարպետության դաս էր հայ լուսանկարիչների համար, Սերգեյ Իվանովն ընտրել էր տարբեր լուսավորություն ունեցող վայրեր”:

Նելլին եւ Րաֆֆին


Երգչուհու խոսքով՝ միաժամանակ տասից ավելի ֆոտոխցիկների հետ աշխատելը դյուրին գործ չէ.“Կարծես, մենք մեզ փորձեցինք ֆոտոմոդելի կարգավիճակում, ինչը հետաքրքիր էր ինչպես ամուսնուս, այնպես էլ ինձ համար: Մեկ կադրի համար հարկավոր էր երկար ժամանակ նույն դիրքով լինել եւ բոլորի հետ հավասարաչափ աշխատել: Չնայած` Րաֆֆին մոդել չէ, նրանց կարծիքով ամուսինս լավ է աշխատում ֆոտոխցիկի հետ”:

BRAVO.am
Լուսանկարները՝ Դավիթ Բաբայանի, Զավեն Մեծ-Գեւորգյանի, Ռուբեն Պապոյանի, Գագիկ Սարատիկյանի, Մանուկ Բոյաջյանի, Ռուբեն Դալլաքյանի եւ Սերգեյ Իվանովի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW