×


Նոնա Թելոյան.«Երեխայի նման նստում ու լաց եմ լինում»

Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի որդին՝ 11 ամսական Էդուարդը, նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին փոքրիկի լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին, պատմել նրա նախասիրությունների եւ այն դժվարությունների մասին, որ ստեղծում է իրենց համար:):

Նոնա Թելոյանը` որդու հետ


«Առօրյաս բազմազան ու բազմաչարչար է: Երբեմն փոքրիկ երեխայի նման նստում ու լաց եմ լինում, երբ հոգնում եմ տնային գործերից ու կարոտում բեմը: Ինչեւէ, սա իմ կյանքի ամենաերջանիկ շրջանն է: Փոքրիկի խնամքի հարցում ինձ շատ են օգնում նրա տատիկները, իսկ ամենից հոգատարը պապիկն է, եւ, անկասկած, եզակի գեղեցիկ է նրանց կապը»,-ասել է նա եւ հավելել.«Մեր ծանրաքաշը 15 կգ է, դժվարանում ենք գրկելիս, բայց շատ ենք սիրում մեր արջուկի մսիկները: Միշտ տիկնիկի փոխարեն արջուկով եմ սիրել խաղալ եւ երազում էի իրական արջի քոթոթի մասին: Մայրս ասում է՝ երազանքս իրականացել է»:

Փոքրիկ Էդուարդը


Էդուարդը շատ է սիրում մուլտֆիլմեր, զբոսնել մեքենայաշատ վայրերում, դեռ ինքնուրույն չի կարողանում քայլել, բայց վազում է, երբ թաթիկից բռնում են: Երիտասարդ մայրիկը խոստովանել է, որ մեծ ցանկություն ունի աշխատանքի վերադառնալ, սակայն դեռ հնարավոր չէ.«Մեր երեխան դեռ պատրաստ չէ դրան: Ես պարտավոր եմ սպասել մինչ նա կորոշի բաց թողնել մայրիկին եւ ինքնուրույն մեծանալ»:

Այս օրերին ծնողները պատրաստվում են փոքրիկի առաջին տարեդարձին. «Այնպես եմ անհանգստանում, ինչպես երկու տարի առաջ մեր հարսանիքին: Շատ տարբերակներ ենք քննարկել, նաեւ հաշվի ենք առել նրա նախասիրությունները. մեր որդին մարդաշատ ու աղմկոտ վայրեր չի սիրում: Ընտրել ենք ոչ այնքան մանկական, որքան հարմարավետ վայր, կարեւորը` կա մաքուր օդ»:

Փոքրիկ Էդուարդը


Մեկամյակին կկազմակերպեն նաեւ Էդուրադի ատամհատիկի արարղությունը. «Մեր տղայի ատամիկները ուշ, բայց հեշտությամբ դուրս եկան, արդեն երեքն ունի: Ոորոշել ենք՝ ատամհատիկին դերասանի մասնագիտությունը նրանից շատ հեռու դնել:): Ամեն դեպքում չեմ արգելի, բայց չեմ էլ ցանկանա, որ այդ ուղին ընտրի»,-եզրափակել է Նոնան:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝  «Կետիկյան» ֆոտո եւ դիզայն ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին