Նոնա Թելոյանն ու Դավիթ Հակոբյանն ամսագրերից մեկի հրավերով նկարահանվել են հայկական մոտիվներով նոր ֆոտոշարքում: BRAVO.am-ի հետ զրույցում երիտասարդ դերասանուհին նշել է, որ տարազով լուսանկարվելու գաղափար վաղուց են ունեցել, ուստի առաջարկը սիրով են ընդունել:
Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը
«Նկարահանումը արագ անցավ. միանգամից ստանում էինք անհրաժեշտ կադրերը: Շատ հետաքրքիր զգացողություններ ունեինք այդ հագուստով: Ես եւ Դավիթը պատկերացնում էինք մեր ավանդական ընտանիքը, իսկ երիտասարդներն այժմ խուսափում են ավանդական ընտանիք ստեղծել` փորձելով կրկնօրինակել եվրոպական ընտանիքի մոդելը»,-նշել է Նոնան:
Նա կարծում է, որ յուրաքանչյուր հայ պետք է գոնե մեկ անգամ հայկական տարազ կրի.«Պետք է հագնի, զգա իր նախնիների ոգին ու առավել կարեւորի իր հայ լինելը: Վստահեցնում եմ, որ հայկական տարազով յուրաքանչյուր հայ կին իրեն զգում է թագուհի եւ հնազանդ, իսկ ամեն հայ տղամարդ տեր է ու պատրաստ պաշտպանելու»:
Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը
BRAVՕ.am-ն առաջինն է պատմել, որ Նոնան այժմ գեղեցիկ կարգավիճակում է: Պարզվում է` փոքրիկը խանգարել է նկարահանման ընթացքին.«Մի պահ կտրուկ թուլություն զգացի, ու որոշ ժամանակ դադարեցրինք նկարահանումը մինչ ինքնազգացողությունս լավացավ: Պատճառը երկու շատ մեծ լույսերն էին. գիտենք` երեխաները ամենաշատը չեն սիրում լույս եւ փորձում են փախչել դրանցից»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` «Մարաշլեան» ֆոտո-ստուդիայի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: