×


Նոնա Թելոյանի ռոմանտիկ 24-ամյակը Սեւանում :)

Նոնա Թելոյանը երեկ դարձել է 24 տարեկան: Շանթի «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում նկարահանվող դերասանուհին BRAVO.am-ին ասել է, թե սիրում ու միշտ սպասում է իր ծննդյան օրվան.«Շնորհակալ եմ մայրիկիս ինձ կյանք պարգեւելու համար, նաեւ շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար»:

Նոնա Թելոյանն` ամուսնու հետ` Սեւանում


Հոբելյարը մեզ հետ զրույցում պատմել է, որ տարեդարձի առթիվ անակնկալները սկսվել են կեսգիշերից.«Ծնողներս հյուր եկան ու առաջինը շնորհավորեցին, իսկ առավոտյան արթնացա` գեղեցիկ ծաղկեփնջի հետեւից տեսնելով ամուսնուս ժպտացող դեմքը:)»:

Դերասան-ամուսինները, որոնք այս շրջանում միասին վարում են Հ3-ի առավոտյան ծրագիրը, հանգստյան օրերն անցկացրել են Սեւանում. «Ամենաերջանիկ օրերի հուշերը մեզ տարան մի հյուրատուն, որտեղ եղել էինք մեր հարսանիքից հետո: Ուղղակի հրաշալի մթնոլորտ էր, անակնկալ կերպով մեզ հյուր եկավ մտերիմ ընկերուհիներիցս Նարին, ում հետ նույն կուրսում ենք սովորել: Նա մեզ տորթ բերեց ու լրացրեց բացը»:

Նոնա Թելոյանն` ամուսնու հետ` Սեւանում


Պարզվում է` Նոնան այնքան էլ անակնկալների սիրահար չէ եւ իր նվերը նախապես է «պատվիրել».«Սիրելիս իմ նախընտրած ժամացույցն է գնել: Սա առաջին ծնունդս էր, որ Դավիթը կողքիս էր որպես ամուսին»:

Ծննդյան տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին դերասանուհին հետեւյալն ասաց.«Այն կապված է ամենաթանկարժեքի հետ…»:

BRAVO.am-ը շնորհավորում է Նոնային եւ երջանիկ կյանք մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոնա Թելոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW