×


Նոննա Գրիգորյանի մտահոգությունները ծովափ մեկնելուց առաջ :)

Նոննա Գրիգորյան-Վահագն Կիրակոսյան զույգին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է: Դերասանուհին եւ պարողն իրենց դստեր` Էլվիայի հետ օրեր առաջ են վերադարձել Սարփիից, որտեղ վայելել են տասնօրյա հանգիստ:):

Նոննա Գրիգորյանը` դստեր հետ


“Դեռ ամուսնությունից առաջ ավանդույթ էինք դարձրել Վրաստանում արձակուրդն անցկացնելը: Այս անգամ մեզ միացան ծնողներս, այնտեղ հանդիպեցինք նաեւ մեր ընկերներին: Հատուկ էինք ընտրել օգոստոսի վերջին օրերը. եղանակն ավելի մեղմ էր, եւ ողջ օրը կարողանում էինք լինել ծովափին: Լեռներն էլ շատ գեղեցիկ էին, կարծես կանաչ գորգով պատված լինեին: Ինչպես նկատեցի, այս հանգստավայրում հայերը տարեցտարի շատանում են”:

Նոննա Գրիգորյանը` դստեր հետ


Նոննան մեզ հետ զրույցում պատմել է, որ դուստրն, առաջին անգամ տեսնելով ծովը, շատ է հավանել այն:).“Մտահոգվում էի` արդյոք արժե փոքր երեխայի հետ գնալ ծովափնյա հանգստի, բայց ի զարմանս մեզ, այնքան սիրեց, որ ամեն առավոտ պատշգամբից տեսնելիս ժպտալով ցույց էր տալիս ու “լուլու” ասում, իսկ ջրի ալիքներից շատ էր ուրախանում”:

Կամերային թատրոնի դերասանուհին արդեն վերադարձել է աշխատանքի. սեպտեմբերի խաղացանկը կազմված է, իսկ ամուսինը` “Բարեկամություն” անսամբլի պարող Վահագն Կիրակոսյանն ինչպես ամռան ընթացքում, այնպես էլ աշնանը կշարունակի մասնակցել խմբի արտերկրյա համերգներին:

Նոննա Գրիգորյանը եւ Վահագն Կիրակոսյանը


“Թատրոնին զուգահեռ որպես բեք-վոկալիստ ձայնագրվում եմ տարբեր երգիչների երգերի համար, բայց չեմ պատրաստվում մենակատարի կարիերա կերտել. երգիչներ շատ կան, թող երգեն, ես կլսեմ:): Ամուսնուս հետ այլ նախագիծ իրականացնելու նպատակ ունենք, հուսանք` մինչեւ տարեվերջ կհասցնենք”,-նշել է Նոննա Գրիգորյանը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW