×


“Նոր ալիք 2012”-ին Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը

Ապրիլի 20-ին եւ այսօր Մոսկվայում կայացել է “Նոր ալիք 2012”-ի կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանից ներկայացել է հինգ մասնակից, այդ թվում` Հռիփսիմե Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Մերի Մոնջյանը, Լիլիթ Հովհաննիսյանը եւ Սուրեն Առուստամյանը:

“Նոր ալիք 2012”-ին Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը


Եվ այսպես, Լատվիայի Յուրմալա քաղաքում հուլիսի 24-ից 29-ը կայանալիք “Նոր ալիք 2012” երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սուրեն Առուստամյանը: Այս մասին քիչ առաջ BRAVO.am-ին տեղեկացրեց մրցույթի հայաստանյան կողմի PR-պատասխանատու Մհեր Բաղդասարյանը:

“Նոր ալիք 2012”-ին Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը


“Մեր մասնակիցների միջեւ պայքարը թեժ էր, բայց Սուրենը գրավեց նրանով, որ արդեն իսկ հայտնի երգերը շատ յուրահատուկ մոտեցմամբ ու փոփոխված ներկայացրեց: Ինձ հետ հարցազրույցում Իգոր Կրուտոյը նշել է, որ Հայաստանի թիմն ամենաուժեղն է եւ հաղթելու շանս ունենք ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի մրցույթում: Ի դեպ, “Մանկական Նոր ալիք”-ում Հայաստանը ներկայացնելու են միանգամից երկու հոգի` Սոնան եւ Արինան”,-նշել է նա:

BRAVO.am-ը շնորհավորում է մեր մասնակիցներին եւ հաղթանակ մաղթում նաեւ մրցույթի եզրափակչում:):

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW