×


Նոր լուսանկարներ Կարո Հովհաննիսյանի նշանադրությունից

Կարո Հովհաննիսյանն օրեր առաջ BRAVO.am-ին պատմեց իր սիրո ռոմանտիկ պատմությունը՝ նշելով, որ հանուն իրենց միության, ընտրյալը հրաժարվել է մոսկովյան կյանքից, թողել է տունը, ուսումը եւ վերադարձել Երեւան, իսկ այսօր էլ տրամադրել է չհրապարակված կադրեր նշանադրության արարողությունից:

Կարո Հովհաննիսյանը՝ նշանածի հետ


Հայկական մի շարք սերիալներից հայտնի դերասանն ու դիզայներ-նկարչուհի Ռիտան նախատեսում են այս տարի օրինականացնել հարաբերություններն ու պսակադրվել, սակայն նախընտրում են ժամանակից շուտ չխոսել այդ մասին:

Կարո Հովհաննիսյանը՝ նշանածի հետ


Զույգը միասին է արդեն վեց ամիս, իսկ թե ինչպես են ծանոթացել, ինչքան ժամանակ է պահանջվել նշանադրվելու որոշում կայացնելու համար եւ այլ մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:

Կարո Հովհաննիսյանի ընտրյալը՝ Ռիտան



BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարո Հովհաննիսյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW