×


Նունե Եսայանը, Րաֆֆի Արտոն եւ Դիանա Քալաշովան` Լիդուշիկի մենահամերգի հատուկ հյուրեր

Լիդուշիկը վաղը` հուլիսի 11-ին, կդառնա 14 տարեկան, իսկ հուլիսի 14-ին կկայանա նրա երեւանյան առաջին մենահամերգը “Արամ Խաչատրյան” համերգասրահում: Պատանի երգչուհին այս օրերին զբաղված է վոկալի, պարի փորձերով:

Լիդուշիկը


“Փոքրերի աշխարհ” խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է Լիդուշիկի ընտանիքը, մասնավորապես տատիկը` տիկին Գոհարը: Նա BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Լիդուշիկը կատարելու է քսան երգ, որոնց թվում են իր երգացանկից հայտնի գործեր, մրցույթներում հաջողություն բերած համաշխարհային հիթեր, ինչպես նաեւ նոր ու չլսված ստեղծագործություններ:

Լիդուշիկն ու "Angels" խմբի պարուհիները


Այս տարեսկզբին` հունվարի 19-ին, Լիդուշիկը համերգ է ունեցել Գյումրիում, իսկ փետրվարի 24-ին` Լոս Անջելեսում: Երեւանյան մենահամերգը կտեւի շուրջ երկու ժամ.“Ուզում եմ, որ այդ օրն ամեն ինչ լավ անցնի, որ լավ ելույթ ունենամ եւ ուրախացնեմ հանդիսատեսին”,-նշել է Լիդուշիկը:

Լիդուշիկն ու "Angels" խմբի պարուհիները


Մենահամերգին ներկա են լինելու եւ նրա հետ դուետներ են կատարելու Նունե Եսայանը, Րաֆֆի Արտոն եւ Դիանա Քալաշովան: Վերջինս բնակվում է Չեխիայում, իսկ Լիդուշիկի հետ ծանոթացել է “Մանկական Նոր ալիք 2011” միջազգային մրցույթի ժամանակ: 11-ամյա Դիանան մանկուց մասնակցում է չեխական մի շարք մրցույթների, ելույթ է ունենում հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին: Նրա ծնողները Հայաստանից են` եզդիների ընտանիքից:

Լիդուշիկը պատրաստվում է իր մենահամերգին


Ֆրանսահայ “Blues Kid” Րաֆֆի Արտոն կմասնակցի Լիդուշիկի ծննդյան տարեդարձին, մենահամերգին եւ հուլիսի 15-ին կմեկնի Ֆրանսիա.“Նա մեզ հետ ավելի շատ համացանցային ընկեր է, ասում էր, որ կգա Հայաստան, բայց չէինք պատկերացնում, որ հենց Լիդուշիկի մենահամերգի առթիվ անսպասելի այցով մեզ կուրախացնի: Մի քանի օրվա ընթացքում կփորձենք համատեղ համար պատրաստել, որ միասին ելույթ ունենան”,-ասել է երգչուհու տատիկը:

Լիդուշիկի մենահամերգին մասնակցելու են նաեւ “Angels” խմբի փոքրիկ պարուհիները:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW