×


Նունե Եսայանը եւ Ավո Խալաթյանն իրենց դստեր 2-ամյակը տոնի են վերածել

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի դուստրը` Էլիզաբեթը, դարձել է 2 տարեկան: Ծնողները աղջնակի ծննդյան օրը մանկական խնջույք են կազմակերպել: «Բետիկի համար տոն էինք կազմակերպել մեր շենքի բակում` հրավիրելով իր ընկերներին, մեր բարեկամերի փոքրիկներին եւ բակի երեխաներին: Փոքրիկներն օգտվել են քաղցր սեղանից, խաղացել փուչիկներով, խաղալիքներով եւ շփվել մուլտհերոսների հետ»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին եւ տրամադրել լուսանկարները:

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի դստեր


Հոբելյարի հանդեպ առանձնահատուկ ուշադիր է եղել հատկապես եղբայրը` Հենրին. «Նա շատ է սիրում քույրիկին, կեսգիշերին պաչիկ է արել, թեեւ քնած էր, շնորհավորել է, իսկ խնջույքին մշտապես ուշադիր է եղել: Աղջիկս պարել, ուրախացել է»,-ասել է Նունեն:

2 տարեկան Էլիզաբեթը


Էլիզաբեթին անսահման գրավում է երաժշտությունը.«Երկուսիս էլ նման է, բայց Ավոյին` ավելի շատ: Աշխույժ է, ակտիվ, մանկապարտեզ չի հաճախում, երեւի չի էլ գնա, քանի որ եղբայրը եւս չի հաճախել: Ի դեպ, այնպես է ստացվել, որ մեկամյակից սկսած` մեր աղջկա նվերները, իրերը թիթեռով են. թիթեռը նրա խորհրդանիշն է դարձել:)»:

BRAVO.am-ն Էլիզաբեթին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նունե Եսայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW