Շոփինգի եւ հաճելի ժամանցի սիրահարների համար հիանալի լուր ունենք:). Արշակունյաց 34 հասցեում գտնվող «Երեւան Մոլը» մի շարք նորամուծություններ է խոստանում այցելուներին, որոնցից առաջինը կներկայացնի հաշված օրերից: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, առեւտրի եւ ժամանցի կենտրոնը մայիսին կթողարկի նվեր քարտ, որը եզակի է հայաստանյան շուկայում:
«Երեւան Մոլ»-ի ակումբային քարտը
Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանի խոսքով՝ այս քարտն անսահման կհեշտացնի հաճախորդների կյանքը նվեր ընտրելու հարցում.«Խանութների նվեր քարտերը պարտադրում են գնումներ կատարել կոնկրետ սրահից, իսկ այս դեպքում ընտրությունը լայն է. տեղեկատու բաժնից գնելով ու նվիրելով ցանկացած արժողությամբ նվեր քարտ՝ հնարավորություն կընձեռեք գնումներ կատարել ամբողջ առեւտրի կենտրոնից»:
«Երեւան Մոլ»-ի նվեր քարտը մեկ այլ առավելություն էլ ունի. դրանով կարելի է օգտվել նաեւ «ԿինոՊարկ»-ից, Նավապետ Քիդի զվարճանքի կենտրոնից եւ սրճարաններից.«Հնարավորություն ենք ստեղծել նվիրել ոչ միայն այս կամ այն իրը որեւէ խանութից, այլեւ՝ ժամանց, կենսակերպ, կինոդիտում եւ այլն»:
Նշենք, որ «Երեւան Մոլ» նվեր քարտը հանդիսանում է ոչ թե որևէ բանկի հետ համատեղ նախագիծ, ինչի դեպքում հաճախորդները քարտը գնելու համար պետք է ներկայացնեն հայտ և սպասեն մի քանի օր, այլ ամբողջապես «Երևան Մոլի» պրոդուկտն է:
Հիշեցնենք՝ արդեն մեկ տարի է՝ «Երեւան Մոլը» հաջողությամբ շրջանառում է ակումբային քարտը եւ արդեն ունի 15 հազար քարտապան, ովքեր գնումներ կատարելիս կուտակած միավորները հետագայում փոխանակում են արժեքավոր նվերներով, նաեւ մասնակցում եռամսյակային խաղարկությունների:
«Երեւան Մոլ»-ում շուտով կբացվի «ZARA HOME» խանութ-սրահը
Տարածաշրջանում առաջին եւ միակ «Zara Home» խանութ-սրահի սպասվելիք բացումը «Երեւան Մոլ»-ի հաջորդ անակնկալն է.«Երեք տարիների ընթացքում պարբերաբար նորություններ ներկայացնելով՝ էլ ավելի ենք բարելավել մեր որակը եւ բավարարել հաճախորդի պահանջարկը: Նախորդ տարեվերջին մեզ մոտ բացվեց էլեկտրատեխնիկայի ոլորտում առաջատար «Զիգզագը», «Mango Man»-ը, «Benetton»-ը: Վերջինս դուրս եկավ քաղաքային առեւտրի ձեւաչափից եւ տեղափոխվեց մեզ մոտ: Ապրանքանիշերի խանութ-սրահները ձգտում են մոլային տիրույթ տեղափոխվել, որովհետեւ սա այն վայրն է, որտեղ օրական 10-15 հազար մարդու հոսք է լինում, իսկ քաղաքային ձեւաչափը դրա հնարավորությունը չի տալիս»:
Առեւտրի եւ ժամանցի կենտրոնը շուտով կունենա նորացված կայք-բլոգ, որը եւս ինքնատիպ կլինի.«Սովոր ենք, որ մոլերի կայքերում մարդիկ պարզապես կարող ենք տեսականուն ծանոթանալ, իսկ մենք փորձել ենք ստեղծել մի հարթակ, որտեղ նորաձեւությամբ հետաքրքրվողները կգտնեն հետաքրքիր խորհուրդներ, ոճային համադրության օրինակներ, կհետեւեն՝ ինչ են մարդիկ հագնում աշխարհում»:
Ապրիլի 7-ին «Երեւան Մոլ»-ում սպասվում է նորաձեւության ոչ ստանդարտ ցուցադրություն
Օրեր անց՝ ապրիլի 7-ին, «Երեւան Մոլը» հաճախորդներին կներկայանա նորաձեւության ոչ ստանդարտ ցուցադրությամբ.«Հետաքրքիր լուծումներով անկյուններում մոդելները մանեքենների տեսքով կկանգնեն եւ կցուցադրեն խանութների տեսականին: Հավակնոտ նախագիծ է, որում ուզում ենք ներգրավել վառ, իր կարծիքը թելադրող երիտասարդությանը: Սա չի ենթադրում, սակայն, որ մենք միայն երիտասարդների համար ենք աշխատում, քանի որ մշտապես փորձում ենք 30-40-ից բարձր տարիքի հաճախորդներին եւս առավելություններ տալ»,-նշել է Շուշանը:
2016-ի փետրվարից գործում է «Երեւան Մոլ»-ի բջջային հավելվածը, որը եւս դրական արդյունքներ է գրանցել.«Արդեն ունենք շուրջ 30 000 ներբեռնում: Մարդիկ ակտիվորեն օգտվում են, ծանոթանում խանութների զեղչերին եւ ակցիաներին: Բջջային հավելվածի միջոցով կարելի է նաեւ առանց ժամանակ վատնելու ԿինոՊարկի տոմս գնել»,-եզրափակել է մարքեթինգի տնօրենը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: