×


Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությունը լուսանկարներում

Փարիզի «Հաշմանդամների պալատում» տեղի ունեցած «Ազգային հարգանքի տուրքի» արարողությանը՝ նվիրված Շառլ Ազնավուրին, այսօր մասնակցել է 2 հազարից ավելի մարդ, իսկ ուղիղ հեռարձակմանը հետեւել են բազմաթիվ երկրպագուներ ամբողջ աշխարհում:

Մեծն շանսոնյեի հոգեհանգստի արարողության մեկնարկին հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը: Շառլ Ազնավուրի աճյունը հուշահամալիրի բակ է դուրս բերվել «Դլե Յաման»-ի հնչյունների ներքո՝ դուդուկի կատարմամբ, որից հետո ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Աշխարհահռչակ հայի հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ:


Ներկաների թվում են եղել նաեւ Միրեյ Մատիեն, Ժան Պոլ Բելմոնդոն, Շառլ Ժերարը, Էնրիկո Մասիասը, Էդդի Միտչելը, Զազը եւ այլք, որոնց կտեսնեք լուսանկարներում: 

Լուսանկարները՝ AP-ի, SIPA-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին