×


Շողեր Գրիգորյանի որդու առաջին լուսանկարները :)

Շողեր Գրիգորյանը մեկուկես ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը:  Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին BRAVO.am-ին տրամադրել է որդու առաջին լուսանկարները եւ պատմել է փոքրիկի մասին:

Շողեր Գրիգորյանը՝ որդու հետ


Շողերը նշել է, որ նորածին բալիկին խնամելու հարցում իրեն օգնել է մայրը. «Սկզբում նրա հետ հաղթահարեցինք փոքրիկ փորձությունները, իսկ հիմա, երբ մենակ եմ մնացել, հասկացել եմ, որ երբ Աստված քեզ պարգեւ է տալիս, դրա հետ մեկտեղ նաեւ իմաստություն է շնորհում՝ նրա խնամելու համար: Բացի դա, նաեւ մայրական բնազդով կարողանում ես շատ բան անել, արագ կողմնորոշվել, եթե նույնիսկ այդպիսին չէիր մինչ այդ»:

Դերասանուհին շեշտել է, որ փոքրիկի հետ անցկացրած ցանկացած րոպեն հրաշալի է.«Ես նրան շատ եմ փնտրել. երբ բալիկի էի սպասում, ու նույնիսկ դրանից առաջ էլ բոլոր մանկասայլակներում նրան էի փնտրում, եւ երբ նա եկավ, հասկացա, որ հենց իրեն եմ սպասել»:

Շողեր Գրիգորյանն՝ ամուսնու եւ որդու հետ


Որդու լույս աշխարհ գալուց հետո Շողերի կյանքը հիմնովին փոխվել է.«Ամեն բան երկրորդ պլան է անցել: Երբ ինձ կարեւորում եմ, միայն իր համար եմ անում: Օրինակ` ինձ լավ եմ պահում, որ չհիվանդանամ, ու նրա վրա դա չազդի: Անկեղծ, իմ մասին կարծիքս փոխել եմ. ես շատ լավ բաների եմ ունակ Սամուելիս նման»,-ասել է նա ու հավելել.«Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն իմ երջանկության համար: Երբ նա քնում է, կարոտում եմ, երբ արթնանում է, ուրախ եմ, երբ ուրիշի գրկում է` անհամբերությամբ եմ սպասում իմ գիրկը գալուն: Վերջերս զգացի, որ արդեն ճանաչում է ինձ, ու երջանկությունից թռվռում էի: Շատ եմ սպասում այն օրվան, երբ ինձ առանձնացնելու է բոլորից»:

Նորաթուխ մայրիկը որդուն իրեն է նմանեցնում.«Ոչ միայն արտաքնապես, այլեւ տեսակով, բնավորությամբ, չնայած՝ ամուսնուս ընկերներն էլ իրեն են նմանեցնում: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմ տեսակն է շատ նրա մեջ: Վախենամ նաեւ արտիստիկ տեսակ ունի, ինչը չէի ցանկանա»:

Շողեր Գրիգորյանի որդին՝ Սամուելը


Զրույցի վերջում Շողերը նշել է, որ այժմ ավելի շատ է մտածում ու աղոթում աշխարհի բոլոր մանուկների համար.«Նրանց պետք է որպես գանձ վերաբերվենք: Սամուելը եկավ համոզելու, որ իսկապես երեխաներն ամենակարեւոր մարդիկ են: Սրտանց մաղթում եմ, որ այս հրաշքը այցելի նրանց կյանք, ովքեր դեռ չունեն եւ շատ են սպասում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW