Շողեր Գրիգորյանի առաջնեկն արդեն ատամիկներ ունի: Ամուսնությունից հետո Մոսկվայում մշտական բնակություն հաստատած դերասանուհին օրերս կազմակերպել է փոքրիկ Սամուելի ատամհատիկի արարողությունը՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:
Շողեր Գրիգորյանն՝ ամուսնու հետ
«Նախ ուսումնասիրել եմ, թե ինչ ծագում ունի արարողությունը: Իմացա, որ հնում երեք իր է դրվել երեխայի առջեւ. դանակ՝ որպես ուժի նշան, սանր, որպեսզի ատամները հավասար լինեն, եւ հայելի՝ որպես առատության նշան: Ինձ ավելի շատ հետաքրքիր էր, թե որքանով է տոնը կրոնական: Չէի ցանկանա հեթանոսական կարգ կազմակերպել: Քանի որ այդպես էլ հստակ ոչինչ չգտա, հրաժարվեցի լոբիների եւ յոթ հատիկների ծեսից: Չուզեցի այն կիրառել՝ առանց հստակ իմանալու խորհուրդը»,-պատմել է նա:
Շողերի խոսքով՝ Ռուսաստանում տարածված չէ ատամհատիկի ավանդույթը. «Երբ պատմեցի ընկերուհիներիս, զարմացան: Ասացին՝ այստեղ ընդունված է՝ ով առաջինը տեսնում է փոքրիկի ատամիկը, նրան արծաթե գդալ է նվիրում»:
Փոքրիկ Սամուելի ատամհատիկի արարողությանը
Դերասանուհին որդու ատամհատիկը կազմակերպել է զվարճանքի համար. «Մասնագիտությունները թղթի վրա գրելու փոխարեն որոշեցի քաղցրավենիքի վրա համապատասխան նկարներ կպցնել: Կեսից շատն իմ ընտրությամբ արվեստագետի մասնագիտություններ էին:): Սամուելը ցանկանում էր բոլոր բլիթները միաժամանակ վերցնել: Առաջինն ընտրեց նկարչի ներկերը, այնուհետեւ՝ տեսախցիկը: Մտածում եմ՝ գուցե նկարիչ-ռեժիսոր լինի: Որն էլ ընտրի, ուրախ կլինեմ. այն մասնագիտություններն են, որոնք սիրում եմ: Եթե որոշի ռեժիսոր դառնալ, իմ խորհուրդներով կօգնեմ, գուցե նաեւ խանգարեմ, բայց կուզեմ՝ ինչ-որ բան փոխի այս կյանքում ու Հայաստանում: Իսկապես սպասում եմ, որ նա փոփոխություններ անող մարդ դառնա: Ջանք ու եռանդ չենք խնայելու նրա մեջ պատասխանատվություն սերմանելու աշխարհի, մարդկանց հանդեպ, ավելին՝ Աստծո եւ բարու հետ ծանոթացնելու համար»:
Շողեր Գրիգորյանը՝ որդու հետ
Շողերը նշել է նաեւ, որ այնքան էլ չի հավատում ատամհատիկի խորհրդին. «Ինքս ընտրել եմ շերեփ, սակայն, ինչպես գիտեք, շերեփի հետ միայն վերջերս՝ ամուսնությունից հետո եմ սկսել գործ ունենալ:)»:
BRAVO.am-ը շնորհավորում է փոքրիկ Սամուելին եւ առողջ ատամիկներ մաղթում:):
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շողեր Գրիգորյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: