×


Շողեր Գրիգորյանը երկրորդ անգամ կմայրանա

Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած Շողեր Գրիգորյանը կրկին գեղեցիկ կարգավիճակում է: Երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող դերասանուհու հրապարակած նոր լուսանկարներում ակնհայտ է նրա կլորացած փորիկը:):

BRAVO.am-ի տեղեկություններով՝ Շողերի եւ Էդգարի մեկուկես տարեկան որդուն` Սամուելին, ամիսներ անց կմիանա քույրը:

Շողեր Գրիգորյանի ընտանիքը


Դերասանուհուն մաղթում ենք թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ:

Հիշեցնենք, Շողերը նախորդ տարի ամառային արձակուրդն անցկացրել է Երեւանում՝ հասցնելով նաեւ որդու հետ լուսանկարվել BRAVO.am-ի ֆոտոշարքում, որը կարող եք դիտել այստեղ:

Շողեր Գրիգորյանը


BRAVO.am
Լուսանկարները՝ Շողեր Գրիգորյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW