×


Շուշան Երիցյանը՝ Իսպանիա այցի եւ բացասական նոր կերպարի մասին

Շուշան Երիցյանն ու Մերի Հակոբյանն այս օրերին Իսպանիայում են: Աղջիկները պատրաստվում են մասնակցել նորաձեւության շաբաթի եւ գեղեցկության մրցույթի: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է Շուշանը՝ տրամադրելով նոր լուսանկարներ:

Շուշան Երիցյանը


Վերադառնալուն պես նա կշտապի նկարահանման հրապարակ. ինչպես պատմել է, խաղում է 25 մասից բաղկացած նոր սերիալում, որը կցուցադրվի «Արմենիա TV»-ով. «Բացասական հետաքրքիր կերպար եմ մարմնավորելու: Հերոսուհիս ինքնավստահ աղջիկ է: Հեռուստադիտողը միանգամայն այլ Շուշանի կտեսնի»:

Չորս տարուց ավելի է, ինչ Շուշանը ներկայանում է որպես դերասանուհի, ձգտում է հնարավորինս հմտանալ ոլորտում.«Խաղի շատ մեծ փոփոխություն եմ նկատում ոչ միայն ես, այլեւ գործընկերներս: Հաջորդ տարի կավարտեմ Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան»:

Շուշան Երիցյանը


Նրա անձնական կյանքում փոփոխություններ չկան: Նշում է՝ դեռ 24 տարեկան է, չի շտապում ամուսնանալ եւ կենտրոնացած է իր կարիերայի վրա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW