Շուշան Երիցյանն ու Տաթեւ Սարգսյանը «փախել» են երեւանյան ցրտից եւ իրենց հանգիստն են վայելում Սինգապուրում: Նրանք BRAVO.am-ի են տրամադրել ճամփորդության լուսանկարները եւ նշել, որ հանգրվանել են Սենթոսա կղզում:
«Երկուսս էլ շատ ենք սիրում ճամփորդել: Այստեղ հիանալի ժամանակ ենք անցկացնում: Ընկերներ հետ հանգստի մեկնելն ավելի հաճելի ու արկածային է: Սինգապուրն առանձնանում է իր բնությամբ ու տեսարժան վայրերով»,-ասել է Շուշանը:
Շուշան Երիցյանը եւ Տաթեւ Սարգսյանը
Սենթոսաում աղջիկների օրերն անսահման հագեցած են.«Այնքան բան ունենք հասցնելու, որ նախապես ծրագրում ենք մեր օրը: Արթնանում ենք ժամը 6:00-ին ու գործի անցնում: Փորձում ենք տեսարժան վայրեր ու թանգարաններ այցելել: Կենդանաբանական ու բուսաբանական այգիներում ենք եղել, ջրաշխարհում, մոտակա կղզիներ էլ ենք այցելել: Լողալու ու արեւայրուք ընդունելու ժամանակ նույնպես մնում է: Ազատ ժամերին պառկում ենք արեւի տակ ու փորձում վերցնել հեքիաթային միջավայրի էներգետիկան»:
Շուշան Երիցյանը
Շուշանը ճանապարհորդություններից անպայման նվերներ է բերում ընկերների համար. «Գնումներ անել շատ եմ սիրում: Հիմնականում այցելածս երկրի մշակույթը ներկայացնող հուշանվերներ եմ բերում»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շուշան Երիցյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: