Շուշան Երիցյանը ամառը վայելում է լողավազաններ եւ սպա կենտրոններ այցելելով: Առաջիկայում էլ պատրաստվում է հանգստի մեկնել: Թե ինչ պետք է անել հանգստի մեկնելուց առաջ, ինչպես պետք է կազմակերպել այն, դերասանուհի-մոդելը հայտնել է BRAVO.am-ի հետ զրույցում:
Մեկ տարի է` Շուշանը չի նկարահանվում սերիալներում եւ հեռուստատեսային նախագծերում: «Վերջերս գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվել, որի մանրամասներն առայժմ չեմ կարող փոխանցել»,- նշել է դերասանուհին:
Շուշան Երիցյան
Հուլիսի վերջին նա կմեկնի Աստանա` թագը «Միսս ԱՊՀ 2018»-ին փոխանցելու եւ կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու. «Դրանից հետո որոշել եմ եվրոպական շրջագայության մեկնել»:
Շուշանի խոսքով` գործնականի հետ միշտ կարողանում է համատեղել հանգիստը. «Եթե Երեւանում եմ, հաճախ եմ լողավազան, սպա գնում: Կարծում եմ` հանգիստը պետք է այնպես կազմակերպել, որ ամբողջ կյանքում վառ հիշողություններ մնան: Իսկ մինչ այդ, կարծում եմ, մեկ ամիս շուտ պետք է պատրաստվել, հետեւել սննդակարգին, այցելել մարզասրահ, լողափում էլ չմոռանալ արեւապաշտպան քսուկների մասին»:
Մոդելը նշել է նաեւ, որ լողափում պետք է ընդհանուր կերպարը ստացված լինի. «Դրան, իհարկե, նպաստում է ճիշտ լողազգեստի ընտրությունը: Կարեւոր է նաեւ մի քանի լողազգեստ ունենալը. այս տարվա համար ես ընտրել եմ ավանդական սեւը, կարմիրը եւ վառ կանաչը»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շուշանի անձնական արխիվից
Կարդալ ավելին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: