×


Շուշաննա Թովմասյան.\"Տոնն իրական գույներ է ստանում, երբ կողքիդ է կյանքիդ ուղեկիցը\"

Շուշաննա Թովմասյանը սիրո տոներն այս տարի առանձնահատուկ կերպով չի նշի, իսկ պատճառն ավելի քան պարզ է:).“Դեռ իմ կյանքում չկա այն միակը, ում հետ պետք է լիարժեք վայելեմ տոնը, ուղղակի լավ օր կանցկացնեմ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:

Շուշաննա Թովմասյանը


Դերասանուհին հիշել է դպրոցական տարիներին ստացած ծաղիկները, բացիկներն ու փափուկ խաղալիքները, թե ինչպես է ուրախացել եւ հպարտացել յուրաքանչյուր նվերով եւ սիրո խոստովանությամբ.“Բայց տարիներ հետո հասկանում ես, որ տոնն իրական գույներ է ստանում, երբ կողքիդ է կյանքիդ ուղեկիցը, սրտիդ միակ տիրակալը”:

Շուշաննան գուշակություններին չի հավատում, վստահ է սիրո հրաշագործ լինելու հարցում, այս գիշեր էլ աղաբլիթ չի ուտի.“Չեմ կարողանում: Մեկ անգամ փորձել եմ, բայց ամբողջն ուտել չստացվեց, հետեւաբար երազումս ոչ ոք ջուր չբերեց:)”:

Շուշաննա Թովմասյանը


Նա մեզ տեղեկացրել է, որ մի քանի օրից կմեկնարկեն “Տնփեսա”-ի նոր եթերաշրջանի նկարահանումները.“Հեռուստադիտողին կներկայանամ նոր սանրվածքով: Դեմ չեմ արտաքին փոփոխություններին, եթե զգում եմ դրանց անհրաժեշտությունը: Հետեւում եմ համաշխարհային նորաձեւությանը, բայց, օրինակ, երբեք չեմ հագնի զգեստ, որը նորաձեւ է, սակայն չի սազում ինձ”:

Սիթքոմը “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կլինի մարտից: Չբացելով փակագծերն` Անուշիկի դերակատարը միայն նշել է, որ իր հերոսուհին հայտնվելու է սիրային եռանկյունում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տարոն Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW