Արդեն պատմել ենք, որ Բեն Ավետիսյանը նկարահանվում է «Կենտրոն» հեռուստաընկերության նոր սերիալում: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, դերասանի հետ նոր նախագծում հանդես են գալիս ոչ միայն «Երանի» սերիալի գործընկերները, այլեւ նոր դեմքեր:
Շուշաննա Թովմասյանը եւ Բեն Ավետիսյանը
Սերիալի անվանումը դեռ աշխատանքային է, ուստի չի բարձրաձայնվում, պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, ռեժիսորը՝ Վահե Սայանը: Դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դեւոյանը, Շուշաննա Թովմասյանը, Բեն Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, ով Բենի ավագ եղբորն է մարմնավորում, Եվա Բաղդասարյանը, Օլյա Հակոբյանը եւ այլք:
Սարգիս Գրիգորյանը
Նշենք, որ հեռուստասերիալը դրամայի ժանրում է, եթերում կլինի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին:
Հարություն Մովսիսյանը
BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի


×
19,430





