Երիտասարդներն օրեր առաջ նշեցին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն ու աղի բլիթ կերան` դրա հետ կապելով իրենց ընտրյալի երազահայտնությունը: Առջեւում` փետրվարի 14-ին, Սուրբ Վալենտինի օրն է` սիրահարների համար եւս մեկ առիթ միմյանց ջերմ խոսքեր ասելու եւ հետաքրքիր անակնկալներ մատուցելու համար:
Շուշաննա Թովմասյանը
BRAVO.am-ը հայտնիներից հետաքրքրվել է, թե ինչպիսին են պատկերացնում կատարյալ ժամադրությունը եւ, ըստ իրենց, քանի տարի է ապրում սերը:): Այս եւ այլ հարցերի շուրջ անկեղծացել է Շուշաննա Թովմասյանը:
Կատարյալ ժամադրությունն իմ պատկերացմամբ պետք է լինի ընթրիքի տեսքով` անաղմուկ եւ ոչ մարդաշատ վայրում: Մոմերն ու ռոմանտիկ միջավայրն էական չեն. այդքան զգացմունքային չեմ:
Սիրո խոստովանության դեպքում կարեւորն անկեղծությունն է, իսկ թե ինչպես կմատուցվի, էական չէ: Արարքներից էլ կհասկանամ նրա զգացմունքը: Ամեն դեպքում սկզբի համար կնախընտրեմ լսել խոսքերը:
Շուշաննա Թովմասյանը
Երբեք չեմ մտածել, թե ինչ նվեր կուզեի ստանալ առաջին հանդիպմանը: Շատ հետաքրքիր է, թե նա ինչ կմտածի եւ կպատկերացնի: Այս պարագայում ավելի կարեւոր է, թե նվերը ստանալուց հետո ինչ զգացողություններ կարթնանան: Շատ սիրում եմ անակնկալներ ստանալ եւ մատուցել:
Սերն ապրում է, քանի դեռ ինքդ ապրում ես եւ քեզնից հետո կյանքը շարունակվում է: Կայնքը միշտ է շարունակվում, հետեւաբար, սերը հավերժ է:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ստեփան Ստեփանյանի եւ Շուշաննայի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: