×


Սարգիս Ավետիսյանը եւ Շուշաննա Թովմասյանը

Շուշաննա Թովմասյանը եւ Սարգիս Ավետիսյանը՝ BRAVO.am-ի ֆոտոշարքում

Շուշաննա Թովմասյանն ու Սարգիս Ավետիսյանը ծանոթացել են ամիսներ առաջ` երգչի նոր տեսահոլովակի նկարահանումներին, իսկ հաջողված աշխատանքն առիթ է հանդիսացել, որպեսզի կրկին միասին հանդես գան: Ինչպես արդեն պատմել ենք, առաջիկայում «Կենտրոն»-ով ցուցադրվելիք սերիալի գլխավոր դերակատարները հենց նրանք են: Նոր նախագծում սիրային զույգի մարմնավորող Սարգիսն ու Շուշաննան լուսանկարվել են BRAVO.am-ի համար:

Շուշաննա Թովմասյանը եւ Սարգիս Ավետիսյանը


«Կարծում եմ՝ այս անգամ եւս շատ լավ համագործակցություն կստացվի: Իմ կուտակած փորձով կփորձեմ օգնել Սարգսին, իսկ ժամանակի ընթացքում նա կսովորի սերիալային տեմպին ու գրաֆիկին: Եթե մարդու ոգեւորությունն ու ցանկությունը մեծ է, հերիք է՝ նա ականջ դնի մասնագետների խորհրդին, եւ ամեն ինչ կստացվի: Ի վերջո, Սարգիսը միշտ աշխատել է տեսախցիկի հետ, պահել է հանդիսատեսի հետ կապը բեմից, ինչը մեծ բան է»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին:

Շուշաննա Թովմասյանը եւ Սարգիս Ավետիսյանը


Սարգիսն էլ չի թաքցրել ուրախությունն այն առթիվ, որ հնարավորություն ունի ուժերը փորձել նոր հարթակում.«Իմ տեսահոլովակի նկարահանման ժամանակ ամեն ինչ անում էինք լավագույն արդյունքը ստանալու համար, այս դեպքում եւս կփորձենք օգնել իրար: Կարեւորը՝ շատ լավ ենք տրամադրված եւ բոլոր դժվարությունները կհաղթահարենք»,-ասել է երգիչը:

Սարգիս Ավետիսյանը եւ Շուշաննա Թովմասյանը


Նշենք, որ նոր հեռուստասերիալի համար ընտրվել է «Երեւի» անվանումը, պրոդյուսերն Էդգար Ավագյանն է, սցենարի հեղինակը` Արփի Վանյանը, իսկ ռեժիսորն է Վահե Սայանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին