×


Շպռօտ.“Սխալ չհասկանաք, խոսքն այն կայծի մասին է, առանց որի չեմ կարող ապրել”

BRAVO.am-ը գարնանը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Շպռօտը որոշել է շուրջ 4 տարվա ստեղծագործական դադարը խախտել նոր տեսահոլովակով:): Երգչուհու “Կրքի” պրեմիերան փոքր-ինչ հետաձգվել է, իսկ պատճառը տեխնիկական խնդիրներն են:

Շպռօտը


“Նկարահանումը վաղուց ավարտել ենք: Թեեւ նախատեսում էի նոր աշխատանքս հանրությանը ներկայացնել մայիսին, առաջին ցուցադրությունը կլինի օգոստոսին”,-ասել է նա` հավելելով, թե սա իր առաջին տեսահոլովակն է, որ թողարկվում է ԱՄՆ-ում:

Շպռօտն` իր նոր տեսահոլովակի նկարահանումներին


Շպռօտի խոսքով` իր նոր երգը միայն սեռական կրքի մասին չէ.“Սխալ չհասկանաք, խոսքն այն կայծի մասին է, առանց որի չեմ կարող ապրել: Ես սիրահարված եմ կրքին եւ ապրում եմ դրանով: Սիրածս գործով զբաղվելիս, կերակուր պատրաստելիս էլ կիրքն առկա է: Նույնիսկ եթե կռվում եմ, ապա միայն կրքով:)”:

Շպռօտը


Նշենք, որ “Կիրք” երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց երգչուհին է, գործիքավորել է դիջեյ Ամուրան, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Հովհաննիսյանն է:

Տեքստը`  Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW