×


Շպռօտը` Էռնեստի նվերների եւ սրտի ձայնին հետեւելու կարեւորության մասին :)

Տարեմուտից մեկ ամիս անցել է, եւ կախված նրանից, թե ինչպես եք դիմավորել Ամանորը, մնացել են հուշեր ու, իհարկե, նվերներ, որոնք, օրինակ, Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած մեր հայրենակցուհի երգչուհուն մատուցողներից ամենաշռայլը եղել է Էռնեստը:):  

Շպռօտը


“Նա ինձ նվիրեց օծանելիք, գեղեցիկ շորիկ, բաճկոն, զարդեր”,-BRAVO.am-ին ասել է Շպռօտը` պատմելով, որ վերջինիս իր տանը հյուրընկալել է մոտ մեկ ամիս: Նրանց յուրահատուկ հարաբերությունների մասին հայ իրականությունում հաճախ է խոսվում. ինչպես Անին է նշել մեզ հետ զրույցում, Էռնեստն իր համար “շատ մտերիմ ու հարազատ անձնավորություն է”:

Շպռօտը


Երգչուհին տարին սկսել է աշխատանքային մթնոլորտում` ելույթ ունենալով “Bouvardia” ռեստորանում, հիմա էլ շարունակում է այնտեղ հանդես գալ գործընկերների հետ.“Այստեղ էլ միայնակ չեմ. աշխատում եմ Նորոյի հետ, շփվում եմ Նաիրա Տեր-Կարապետյանի հետ”:

Շպռօտը եւ Նորոն


Շպռօտը կարոտել է հայրենիքը, մայրիկի թխած գաթաները, նշում է, թե մի օր անպայման կվերադառնա, իսկ օվկիանոսի այն կողմից հայերին մաղթում է համբերություն, լավատեսություն. “Միշտ լսեք ձեր սրտի ձայնը”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW