×


Երևան Մոլի ամանորյա լույսերի միացման արարողությանը

Շքեղ լուսավորված «Երեւան Մոլ»-ում ամանորյա տրամադրություն է

«Երեւան Մոլ»-ում արդեն նախատոնական տրամադրություն է։ Արշակունյաց 34 հասցեում գտնվող առեւտրի եւ ժամանցի կենտրոնում երեկ ամանորյա լույսերի միացման արարողությամբ ազդարարվել է տոնական շրջանի սկիզբը. ուղիղ ժամը 19:00-ին վառվել են Մոլի բոլոր լույսերը՝ ներկաներին փոխանցելով Նոր տարվա շունչը: Հաճախորդներին սպասվում էր ռիթմիկ երաժշտություն, հրավառություն եւ տաք գլինտվեյնի հյուրասիրություն։

Երևան Մոլի ամանորյա լույսերի միացման արարողությանը


«Զգա ամանորյա հրաշքը Երեւան Մոլում»՝ ահա այս կարգախոսին հետեւելով՝ ներկաները հետհաշվարկ են կատարել եւ հրավիրել օրվա հերոսին՝ Ձմեռ պապին. «Բարեւ, Հայաստան, բարեւ, Երեւան, ողջույն, իմ սիրելի փոքրիկներ ու անուշիկ մեծեր։ Գրեթե մեկ տարի է անցել, երբ միասին դիմավորեցինք 2017 թվականը։ Մեծ սիրով կրկին հյուր եմ եկել, որ հեքիաթային Երեւան Մոլում միասին ուրախությամբ դիմավորենք գալիք Նոր տարին ու Սուրբ Ծնունդը»։

«Երեւան Մոլ»-ի անձնակազմն իսկապես մոլի տարածքը վերածել է հեքիաթային տոնական միջավայրի։ Գունեղ զարդարանքներն անտարբեր չեն թողնում ոչ միայն փոքրիկներին, այլեւ մեծահասակներին։ Իսկ Նոր տարվա խորհրդանիշ Ձմեռ պապի հետ լուսանկարվելու համար հերթ էր գոյացել։ Նշենք, որ մեկ ամիս շարունակ Ձմեռ պապին կարող եք հանդիպել այս մոլում, լուսանկարվել նրա հետ, նամակ փոխանցել ու լսել բարեմաղթանքները։

Երևան Մոլի ամանորյա լույսերի միացման արարողությանը


Ի դեպ, «Երեւան Մոլ»-ում տոնական միջոցառումները շարունակվում են. ԿինոՊարկ կինոթատրոնը դեկտեմբերի 3-ին բոլորին հրավիրում է միասին նշելու 2-րդ տարեդարձը։ Ողջ օրվա ընթացքում կինոսեր հաճախորդներին սպասվում են խաղարկություններ, ռիթմիկ երաժշտություն դիջեյի կողմից եւ լուսանկարիչ։ Տոմս գնելու դեպքում հնարավորություն ունեք շահելու բազմաթիվ նվերներից մեկը։

Հավելենք, որ այսուհետեւ «Երեւան Մոլ»-ում ավելի շատ ժամանակ կունենաք գնումների համար. դեկտեմբերի 1-ից մոլն ուրբաթ եւ շաբաթ օրերին բաց կլինի մինչեւ ժամը 23:00-ը։

Երևան Մոլի ամանորյա լույսերի միացման արարողությանը


Մաղթում ենք տոնական տրամադրություն ու հաճելի գնումներ։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին