×


Ողջ ճշմարտությունը Բենի եւ Ադրիանայի հարաբերությունների մասին

Տարեսկզբին լուրեր տարածվեցին, թե սերիալային դերասաններ Բեն Ավետիսյանը եւ Ադրիանա Գալստյանը սիրավեպ ունեն: Այն ժամանակ նրանք նախընտրեցին չմեկնաբանել թեման` նշելով, որ անձնական է: Այս օրերին, սակայն, հավանական կապի մասին խոսակցությունները նոր թափ են առել, իսկ պատճառն այն է, որ Ադրիանան բավական ջերմ շնորհավորանք է հղել Բենին` տարեդարձի առթիվ: Նրանք այսօր BRAVO.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել են իրենց հարաբերությունների մասին:

Ադրիանա Գալստյանը եւ Բեն Ավետիսյանը


«Արդեն երեք տարի է` ճանաչում ենք իրար: Ընկերացել ենք սոցիալական ցանցերից մեկի միջոցով, այնուհետեւ առաջարկել եմ նկարահանվել այն սերիալում, որտեղ ես էի խաղում, դարձել ենք գործընկերներ ու ավելի ենք մտերմացել»,-պատմել է Բենն ու հավելել, որ այժմ էլ լավ ընկերներ են.«Մենք երբեք սիրային կապ չենք ունեցել»:

Ադրիանա Գալստյանը եւ Բեն Ավետիսյանը


Ադրիանան եւս նշել է, որ իրենց հարաբերություններն ընկերականից այն կողմ չի անցել.«Ինչ վերաբերում է շնորհավորանքին, իմ խոսելաձեւն է այդպիսին. ընկերներս իմ ամենաներն են: Ես եւ Բենն այնքան մտերիմ ենք, որ ես կարող եմ խորհուրդ տալ, թե ինչպիսի աղջիկ ընտրի, նա էլ ինձ տղաների հարցում է խորհուրդներ տալիս»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Բենի եւ Ադրիանայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW