×


Ո՞վ է «Victoria`s Secret»-ի ամենագեղեցիկ «հրեշտակը»

«Victoria`s Secret» ապրանքանիշի ամենամյա շոուն ամենասպասված ու սիրվածներից է:  Յուրաքանչյուր տարի կազմակերպիչները նորացնում են շոուն՝ հրավիրելով համաշխարհային մեծության հայտնի մարդկանց մասնակցելու միջոցառմանը: Դիզայներները իրենց հերթին փորձում են «գլուխներից բարձր» ցատկել, միայն թե ստեղծեն էլ ավելի շքեղ հավաքածու «հրեշտակների» համար:

Քենդիս Սվեյնփոուլը


Ամենամյա միջոցառմանը մասնակցող մոդելների մասին խոսելն ավելորդ է` այստեղ են հավաքվում առաջին մեծության մոդելները` Ալեսանդրա Ամբրոսիոն, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոուլը,Հայդի Քլումը, Ժիզել Բունդհենը, Շանել Իմանը, Դաութցեն Կրեզը, Ռոզի Հանինգթոն Ուայթլին ու այլոք:

Շոուի այցեքարտն են դարձել  հրեշտակի ավանդական թեւերը փետուրներից ու թանկարժեք կտորներից, որոնք զարդարված են տարբեր քարերով ու աքսեսուարներով: Ամենից գեղեցիկ ու ճոխ «հրեշտակային թեւերը» կրում են շոուի առաջատարները, մնացածին հասնում են ավելի համեստները:

Ալեսանդրա Ամբրոսիոն


Շոուն մեկնարկել է դեռեւս հեռավոր 1990-ական թվականներին: Այն ցուցադրվում էր Վալենտինի տոնի նախօրեին: Այժմ այն կազմակերպվում ու ցուցադրվում է Նոր Տարվա նախօրեին: Այսօր առաջարկում ենք ձեզ վերհիշել շոուն ու դիտել ամենավառ ու ամենագեղեցիկ կերպարները: Մասնակցեք նյութում տեղադրված հարցմանն ու հայտնեք ձեր կարծիքը, թե ո՞ր «հրեշտակն է» ամենահիշվողն ու գեղեցիկը:):


Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW