“Դու ազատ թռչուն ես, ես գտել եմ քեզ: Ընկել ես իմ թակարդը դու գիտես…”. այս խոսքերը Հրաչ Քոչարյանի` Չաչի, “Ինչ ուզեմ” երգից են, որի հիման վրա տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել օրերս.“Երաժշտության հեղինակը Համլետ Պետրոսյանն է, իսկ խոսքերը գրել է երգչուհի, այժմ նաեւ` սերիալային դերասանուհի Դինան”,-BRAVO.am-ին տեղեկացրել է երգիչը:
Չաչը եւ իր նոր տեսահոլովակի հերոսուհին
Նա նաեւ նշել է, որ տեսահոլովակի ռեժիսորն այս անգամ կրկին ինքն է.“Նկարահանումներն իրականացրել ենք երեւանյան տաղավարներից մեկում: Աշխատանքները տեւել են երկու օր: Փորձել ենք ստանալ գեղեցիկ, տպավորիչ եւ աչք շոյող կադրեր: Հագուստով եւ ոճով եւս ինքս եմ զբաղվել”:
Չաչի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Խոսելով աշխատանքային սկզբունքներից` Չաչն ասել է, որ տեսահոլովակով է ներկայացնելու իր բոլոր երգերը. “Հենց դա է պատճառը, որ ամեն երգի վրա մանրակրկիտ աշխատում եմ”:
Չաչը եւ իր նոր տեսահոլովակի հերոսուհին
Երգիչը հայտնել է, որ նախատեսում է մեկնել Մոսկվա, իսկ կվերադառնա մեկ ամսից. “Ուզում եմ ինքս ինձ նվեր մատուցել ծննդյանս օրվա կապակցությամբ եւ նոր տեսահոլովակ ներկայացնել հենց ապրիլի 15-ին: Ի տարբերություն նախորդ երգերիս, որոնք ակումբային ռիթմերով են, այս մեկն այլ ոճում եւ ավելի մեղեդային կլինի”:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Չաչի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: