×


Ով է խաղում Մայա Պողոսյանի հեղինակության հետ

«EL» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը վրդովված է. օգտագործելով իր անունը, լուսանկարներն ու հայտնի լինելու հանգամանքը՝ «Ինստագրամ»-ում էջ են բացել եւ հագուստ ու կոշիկներ են վաճառում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ կեղծ էջը շփոթության մեջ է գցել նույնիսկ իր մտերիմներին: 

Մայա Պողոսյանը


«Այդ էջի գոյության մասին շատ վաղուց գիտեի: Հետեւորդների թիվը մոտ 10.000-ի է հասնում: Բավական հաճախ է թարմացվում, նույնիսկ ավելի շատ նկարներ կան, քան իմ իրական էջում»,-ասել է Մայան՝ շեշտելով, որ կարեւորություն չէր տա խնդրին, եթե նրանք չանցնեին թույլատրելի սահմանը.«Պատահական իմացա, որ իմ անունից տարբեր իրերի առք ու վաճառք են սկսել: Ասեմ՝ բավական շատ կոշիկներ էլ վաճառել էին. լուրջ բիզնես էին ծավալել»:

Նրա խոսքով՝ կարողացել են հեշտությամբ բացահայտել, թե ով է կանգնած այդ ամենի հետեւում.«Երկու կին իմ անունից անհատների ու կազմակերպությունների հետ են շփվել, տարբեր գեղեցկության սրահներ լուսանկարներ ուղարկել, ինչ-որ սանրվածքների արժեքներ ճշտել, առցանց խանութներից հագուստ են պատվիրել եւ այլն: Երբ կարդացի վերջիններիս ծավալած երկխոսությունները, շատ բարկացա, բայց հետո սկսեցի խղճալ նրանց: Նորմալ մարդը չի կարող տարիներ շարունակ ավելի շատ այլ մարդու անունից ներկայանալ, քան՝ իր: Ինքս չեմ տեսել նրանց: Ամուսինս ասում է՝ բավական համակրելի կանայք են եղել եւ ոչ մի պատճառ չեն ունեցել իրենց իրական դեմքերը թաքցնելու համար»:

Մայա Պողոսյանն՝ ամուսնու եւ որդու հետ


Մայային հաջողվել է փակել կեղծարարություններով զբաղվող էջը.«Ես ֆան-էջերին շատ լավ եմ վերաբերվում, երբեմն նաեւ հաճելի է, բայց չի կարելի օգտագործել մարդու անունն ու խաղալ նրա հեղինակության հետ, ինչպես այս երկու քույրերն էին արել: Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ նման անգործ մարդիկ պատժվեն»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մայա Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW