“Նա էլի եկել, եկել ճամփան իմ փակել ա... Ախ, էլի եկել ա ու անցած գիշեր էլի իմ դուռը թակել ա”. սրանք այլեւս Լիլիթ անվամբ հանդես եկող Լիլուի “Եկել ա” երգի խոսքերն են, որի հիման վրա երգչուհին շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի:
“Գարունն ազդում է հոգեվիճակիս վրա”.Լիլիթ
“Տեսահոլովակն արդեն պատրաստ է, մոտ տասն օրից կներկայացնեմ այն: Շատ թեթեւ եւ պարային ոճի մեջ է, սյուժե առանձնապես չունի: Նախորդ տեսահոլովակի` “Հոգնել եմ”-ի նկարահանումների ժամանակ կրածս զգեստով է մուտքս, հետո զգեստափոխվում ու նոր ձեւով եմ ներկայանում: Իմաստը նրանում է, որ չեմ ուզում նույնը լինել”,- BRAVO.am-ին ասել է Լիլիթը, որն իրական անունը բեմական դարձնելուց հետո առաջին անգամ է տեսահոլովակ ներկայացնելու:
“Երգն էլ է ուրախ եւ պարային: Լիլուն ավելի շատ նախագիծ էր: Նա իր գործն արեց ու վերջացրեց, հիմա ուզում եմ իմ անունով հանդես գալ”,-ասել է երգչուհին եւ նշել, որ “Եկել ա” երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Նիկ Էգիբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Մարի Մանուկյանը, մոնտաժը կատարել է Հովհաննես Ղահրամանյանը:
"Նոր տեսահոլովակում "Հոգնել եմ"-ի նկարահանումների ժամանակ կրածս զգեստով է մուտքս".Լիլիթ
Լիլիթի փոխանցմամբ` այժմ աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, արդեն մի քանի երգ ձայնագրել է. “Հ.Տ. Հայկոյի հետ դուետ ունեմ, որի հիման վրա անպայման տեսահոլովակ կնկարահանվի: Շուտով “Սիրտն իմ” երգի հիման վրա էլ տեսահոլովակ կնկարենք, որի երաժշտության հեղինակը ես եմ. հանգիստ երգ է”:
Գարնան գալուն պես, ինչպես երգչուհին է նշել, նոր մտահղացումներ եւ հետաքրքիր ծրագրեր է ունենում. “Գարունն ազդում է հոգեվիճակիս վրա:)”:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լիլիթի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: