Էկրաններին, պարբերականների էջերին հայտնի մարդիկ կատարյալ տեսք ունեն: Նրանք հետեւում են արտաքինի հետ կապված բոլոր մանրուքներին, մասնավորապես` կազմվածքին: Առողջ մարմնում առողջ ոգի` շատերը ընկալում են այս արտահայտությունը այլ կերպ եւ սկսում են տարբեր սննդակարգերի հետեւել:
Գեղեցիկ, սլացիկ կազմվածքը, իհարկե, լավ է, բայց հայտնիները եւս մարդիկ են, ու շատերը` համեղ ուտելու սիրահար: Այսօր ներկայացնում ենք ձեզ հայտնի ու սիրված մարդկանց սիրելի կերակուրները:
Անջելինա Ջոլին խոստովանել է` նա սիրում է արագ սնունդ: Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ Անջելինան «ապրել չի կարող» առանց տապակած ծղրիդների: Այս ճաշատեսակը դերասանուհին համտեսել է Կամբոջայում: Ջոլին ասում է, որ տապակած միջատները հարուստ են սպիտակուցով, եւ նա ուտում է դրանք, կարծես տաբակած կարտոֆիլ լինեն:
Անջելինա Ջոլին
Դերասանուհի Էվա Լոնգորիան հատուկ բաղադրատոմս ունի՝ նախատեսված հենց ամառային սեզոնի համար: «Ավոկադոն ու ծովախեցգետինը, համեմված կրեմով, անմոռանալի համ է հաղորդում ճաշատեսակին»,- ասում է դերասանուհին:
Էվա Լոնգորիան
Պապարացիները հաճախ լուսանկարում են հայտնիներին հոթ դոգ ուտելիս: Սա կարծես շատերի ամենասիրելի ուտեստներից է: Չհաշված ուտեստի բարձր կալորիականությանը, այն հեշտ է ուտվում եւ համեղ է: Հոթ դոգի սիրահարների շարքում են Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը, Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջեյ Զին ու այլոք:
Լեդի Գագան
Ի դեպ, Քիմ Քարդաշյանին առավել հաճախ կարող ենք տեսնել ուտելուց: Չնայած բարեմասնություններին` աղջիկը առողջ մարմնի ջատագով է: Ավելորդ ճարպերը Քիմը այրում է սպորտի օգնությամբ:
Քիմ Քարդաշյանը
Մադոննայի սիրելի ուտեստը «Մարգարիտա» պիցան է: Փոփ-թագուհին նաեւ կաղամբի սիրահար է: Ի դեպ, կաղամբը քիչ կալորիականություն է պարունակում, այնպես որ երգչուհին ուտում է այն անսահմանափակ քանակությամբ: Բացի այդ, Մադոննան նաեւ օգտագործում է օրեկան երկու լիտրից ոչ պակաս ջուր:
Մադոննան
Իր սլացիկ կազմվածքով հայտի մոդել Հայդի Քլումը թուլություն ունի «Բիգ մաք» բուրգերների հանդեպ: Նա կարող է ուտել դրանք անսահմանափակ քանակությամբ: Մյուս հայտնի մոդել Ժիզել Բունդհենը օգտագործում է միմիայն բուրգերներ: Շատ հաճախ մոդելը պատվիրում է համբուրգերներ հենց նկարահանման հրապարակ եւ ուտում է լուսանկարվելու ընթացքում:
Ինչպես տեսնում եք, նրա կազմվածքի վրա ազդել բուրգերները անզոր են:
Ժիզել Բունդհենը
Ռիհանան եւս արագ սննդի սիրահար է: «Պետք է գոնե մի քիչ վնասակար ուտելիք օգտագործեմ: Բայց հետո շատ վարժություններ եմ կատարում` անպետք ճարպերի կուտակումը այրելու համար: Այսպես եմ վճարում համեղ սնվելու դիմաց»,- ասում է երգչուհին:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev


×
5,973






