×


Ո՞ւմ է \"թաքցնում\" Արփինե Գաբրիելյանը :)

“POP հանրագիտարան”-ի հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանի եւ Արփինե Գաբրիելյանի ամերիկյան արձակուրդներին վերջերս ենք անդրադարձել` նաեւ պատմելով, որ Միացյալ Նահանգներում նրանց մասնակցությամբ ֆոտոշարք է իրականացվել, որի ընթացքում կրել են “AZATURE” ապրանքանիշի թանկարժեք զարդերը: Արդյունքն այսօր ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը


Նկարահանումներն իրականացվել են Մալիբուում, լուսանկարների հեղինակը Նարբեհ Խոդավերդին է, դիմահարդարումն էլ վստահված է եղել Լիլիա Դիլանյանին.“Ֆոտոշարքը նախատեսված է բրենդի ինտերնետային PR-ի համար: Մենք էլ իրավունք ունենք դրանք օգտագործել ինչպես ցանկանանք:)”:

Արփինե Գաբրիելյանը


“POP հանրագիտարան”-ի հեղինակ Մհեր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ Ազատուրն իր հետ 2 միլիոն դոլար արժողության զարդ է բերել նկարահանման հրապարակ.“Պայմանավորված հայ դիզայների այլ գործերով` նկարահանումները շատ երկար տեւեցին: Չնայած, որ նա պատրաստ էր թողնել զարդերը եւ գնալ իր գործերով, մենք չհամաձայնեցինք. չէինք ցանկանում, որ 2 միլիոնի զարդը մեր պատասխանատվության ներքո մնար”:

Մհեր Բաղդասարյանը


Խոսելով իր եւ “Սեւ ադամանդի արքայի” հարաբերությունների մասին` Մհերը նշել է, որ օվկիանոսից այն կողմ գտնվելու ընթացքում շատ են մտերմացել.“Մի քանի տարի է, ինչ ճանաչում ենք իրար: Այդ ողջ ընթացքում փորձել եմ հնարավորինս օգնել դիզայներին իր` հայաստանյան լուսաբանումների հարցերում”:

Արփինե Գաբրիելյանը եւ Մհեր Բաղդասարյանը


Նա նաեւ տեղեկացրել է, որ “New York Daily News” պարբերականը Ազատուրին կոչել է “Նորաձեւության հաջորդ աստղ”.“Ներկա դրությամբ էլ բացի թանկարժեք զարդերից “AZATURE”-ը ներկայացնում է նաեւ ադամանդի փոշուց պատրաստված մատնահարդարման լաքեր, որոնք արդեն շատ հայտնի են ու սիրված հայտնի դեմքերի կողմից”:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Նարբեհ Խոդավերդիի եւ Մհեր Բաղդասարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW