Վուդի Ալենի “Սիրով դեպի Հռոմ”-ի պրեմիերան նախատեսվում է իրականացնել ապրիլի վերջին: Այս ֆիլմի պրոմո արշավն արդեն մեկնարկել է, ինչի շրջանակում գլխավոր դերակատարներից Պենելոպա Քրուզը լուսանկարվել է “Harper’s Bazar’’-ի համար ու զարդարել ամսագրի շապիկը: Նա նաեւ խոսել է ընտանիքի եւ դերասանական գործունեության մասին:
Պենելոպա Քրուզը
“Շատ եմ սիրում աշխատել Վուդիի հետ: Շատ զվարճալի է հետեւել իրեն նկարահանման հրապարակում: Երբեմն մինչ մասնագետները լույսն են տեղադրում, քնում է հենց աթոռի վրա, իսկ ես սպասում եմ, թե երբ է վայր ընկնելու: Այս ֆիլմի նկարահանման ընթացքում շատ եմ զվարճացել ու ծիծաղել”,-պատմել է դերասանուհին:
Պենելոպան վերջերս է մայր դարձել՝ Լեոնարդո անունով որդի պարգեւելով ամուսնուն` դերասան Խավիեր Բարդեմին: Հենց տղան է ստիպել դերասանուհուն փոխել աշխատանքային գրաֆիկն ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ. “Հավանաբար տարին մեկ կամ երկու անգամ կնկարահանվեմ: Այժմ արդեն այլ նախասիրություններ ունեմ’’:
Պենելոպա Քրուզի՝ “Harper’s Bazar’’-ի համար արված լուսանկարներից
Քրուզը պատմել է նաեւ կինոյի աշխարհում իր կուռքի մասին. “Ես հասկացա, որ խենթանում եմ կինոյի համար, երբ առաջին անգամ տեսա Մերիլ Սթրիփին եւ իր աշխատանքը: Այժմ ամեն անգամ երբ հանդիպում ենք, վազում ու համբուրում եմ իրեն: Մերիլը երեւի թե կարծում է, որ ես խենթ եմ’’:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
6,488






