×


Ո՞ւմ է համբուրում Անջելինա Ջոլին. “Oսկար”-ի հայտնի սկանդալները

Ուղիղ երեք օրից կկայանա կինոաշխարհի ամենասպասված ու հեղինակավոր մրցանակաբաշխությունը` 84-րդ “Օսկար’’-ը: Մինչ անվանակարգերում ներկայացված նոմինանտներն ու հյուրերը որոշում են` ինչ հանդերձանքով հայտնվել կարմիր գորգին,  վերհիշենք նախորդ տարիներին մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցած ամենաանհավանական, ծիծաղելի, տխուր եւ նույնիսկ վիրավորական միջադեպերը:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


“Օսկար’’-ի անեծքը


Նախ` վիճակագրական մի քանի տվյալ: Կինոյի աշխարհի մարդիկ վաղուց են նկատել, որ “Օսկար’’-ը “տներ է քանդում’’: Լավագույն դերասանուհի տիտղոսին արժանացածներն անձնական կյանքում անհաջողության հետ են բախվել հենց արձանիկը ստանալուց հետո:

Այսպես, 2001 թվականին մրցանակը ստանալուց հետո Ջուլիա Ռոբերթսը բաժանվեց դերասան Բենջամին Բրեթից, 2002-ին  Հոլի Բերին` երաժիշտ Էրիկ Բենեթից: 2003 թվականին Շարլիզ Թերոնը բաժանվեց դերասան Ստյուարտ Թաունսենդից, 2005-ին Հիլարի Սվոնքը` դերասան Չադ Լոուից: Ռիզ Վիզերսփունը 2006 թվականին բաժանվեց դերասան Ռայան Ֆիլիպից, ի դեպ, զույգը երեք երեխա ունի: 2009-ին Քեյթ Վինսլեթն ու ռեժիսոր Սեմ Մենդեսն ամուսնալուծվեցին, 2010-ին Սանդրա Բալոքը հրաժեշտ տվեց հաղորդավար Ջեսի Ջեյսմսին:

Հոլի Բերին


Տորոնտոյի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, թե ինչը կարող էր ամուսնալուծությունների նման ալիք բարձրացնել: Պարզվում է` օսկարակիր դերասանուհիները զուգընկերների մոտ անլիարժեքության բարդույթ են ձեւավորում, որովհետեւ մեկ գիշերում վերջիններիս սիրելիները դառնում են էլ ավելի ինքնավստահ:

 Նեղացած փոքրամասնությունն ու Էդի Մերֆին

2012-ի մրցանակաբաշխության հաղորդավարի դերը պետք է ստանձներ Էդի Մերֆին: Սակայն դերասանը հրաժարվել է իրեն վստահված գործից, քանի որ “Օսկար’’-ի պրոդյուսեր Բրեթ Րաթներին ազատել են պաշտոնից` սեքս-փոքրամասնություններին վիրավորելու համար: Իսկ Մերֆիին միջոցառումը վարելու էր հրավիրել հենց նախկին պրոդյուսերը: Այս տարի արդեն 4-րդ անգամ մրցանակաբաշխությունը կվարի Բիլի Քրիսթալը:

Էդի Մերֆին


Վատագույն շոուն

Անցյալ տարի` 2011-ին, քննադատների կարծիքով կայացել “Օսկար’’ մրցանակաբաշխության պատմության մեջ վատագույն շոուն: Իսկ դրա մեղավորներն են հաղորդավարները` դերասաններ Էն Հեթվեյն ու Ջեյմս Ֆրանկոն: Հյուրերի եւ հեռուստադիտողների մեծամասնությունը չեն հավանել շոուն: Քննադատներից մեկի կարծիքով` երիտասարդ դերասանները ավելի շատ մտահոգվում էին իրենց արտաքին տեսքի համար, քան բուն շոուի: “Սա իմ տեսած վատագույն շոուն էր’’,- նշել է հեղինակավոր քննադատ Ռոջեր Էբերտը:

Ջեյմս Ֆրանկոն եւ Էն Հեթվեյը


Բրեդ եւ Անջելինա VS Ջենիֆեր

2009 թվականին կայացած “Օսկար’’ մրցանակաբաշխությունը հիշվեց նրանով, որ ամուսնալուծությունից հետո այդ տարի նույն միցոռման ընթացքում առաջին անգամ հանդիպեցին արդեն զույգ դարձած Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին եւ դերասանի նախկին կինը` Ջենիֆեր Էնիսթոնը: Սակայն ի զարմանս շատերի, սկանդալային ոչ մի միջադեպ չգրանցվեց: Ի դեպ, այս տարի Ջենիֆերն ու Բրեդը պատրաստվում են միասին ներկայացնել անվանակարգերից մեկը: Տեսնենք, թե ի՞նչ խոսակցություններ կշրջանառվեն մրցանակաբաշխությունից հետո:):

Անջելինա Ջոլին համբուրում է եղբոր շուրթերը


2000 -ի սկանդալային համբույրը

Այսօր Անջելինա Ջոլին 6 երեխայի օրինակելի մայր է, բայց ուղիղ 12 տարի առաջ նա դեռ խենթ խառնվածքով աղջիկ էր, որը 2000 թվականին կայացած “Օսկար’’ մրցանակաբաշխությանը ներկայացել է հարազատ եղբոր` Ջեյմս Հեյվենի հետ: Երբ Էնջին երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց, շրջվեց ու կրքոտ եւ պինդ համբուրեց եղբոր շուրթերը: “Բարեկամները այդպես չեն համբուրվում’’,- գրում էին պարբերականներն ու փորձում հաստատել, որ քրոջ եւ եղբոր միջեւ սիրավեպ է ընթանում:

Ջուլիա Ռոբերթսը


Գողացված  “Օսկար’’

2000 թվականին եւս մեկ սկանդալ գրանցվեց: Դահլիճի պահեստում այդ օրն աշխատող Էնթոնի Հարթն ու վարորդ Լոուրենս Լիդեթը որոշեցին մեկ օրում հարստանալ եւ գողացան արձանիկները, սակայն վախից դրանք նետեցին աղբարկղը: “Օսկարները” գտավ 63-ամյա Վիլլի Ֆալջիրը, որը իր օրվա հացի գումարը վաստակում էր աղբարկղերից շշեր հավաքելով եւ վաճառելով: Արձանիկների համար պատասխանատվություն կրող ընկերությունը Վիլլիին 50 հազար դոլար է վճարել: Սակայն տղամարդը պնդում է, որ այդ գումարն իրենից գողացել են:

Էլիզաբեթ Թեյլորի ելույթի ժամանակ բեմում մերկ տղամարդ է հայտնվել


“Մերկ” անվտանգություն:)

1938 թվականին երկրորդ պլանի լավագույն դերասանուհի տիտղոսին արժանացավ դերասանուհի Էլիս Բրեյդին: Քանի որ նա ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, հաղթողի անունը հրապարակելուց հետո բեմում հայտնվել է մի անծանոթ անձնավորություն, շնորհակալական խոսք է ասել եւ վերցրել է մրցանակը: Այդ պահից ի վեր նրան ոչ ոք չի տեսել:):

1974 թվականին, երբ Էլիզաբեթ Թեյլորը հայտնում էր հաղթողներից մեկի անունը, բեմում հայտնվեց մերկ տղամարդ, որը, ինչպես պարզվեց, լուսանկարիչ է: Անվտանգության աշխատակիցներին հաջողվեց բռնել անկոչ հյուրին:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.woman.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին